Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը


Պատմական կեղծարարության թուրքադրբեջանական ճարտարապետությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք ու նորություն չէ, որ Ադրբեջանը բացարձակ զուրկ է պատմական արմատներից։ Այսինքն, ունի հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն: Բայց դա չի խանգարում, որ մաքսիմում «կովկասյան թաթարներ» կոչված ադրբեջանցիները հետևողականորեն կեղծ «պատմություն» հորինեն, որպեսզի ցույց տան, թե իրենք ևս հնուց եկող ժողովուրդ են։ Միաժամանակ պատմական կեղծարարությունը զուգորդվում է հայության նկատմամբ ատելության բորբոքմամբ ու հայկական պատմական ժառանգությունը ժխտելու քաղաքականությամբ։ Պատահական չէ, որ Արցախում մեր պատմամշակութային կոթողները «աղվանացվում» կամ «ադրբեջանացվում» են։ Հայկական ժառանգությունը միշտ էլ հանգսիտ չի տվել Ադրբեջանին։

Բաքվին ամենից շատ անհանգստացնում է այն փաստը, որ նույնիսկ բազմաթիվ օտար աղբյուրներում նշվում է միայն հայկականի մասին, այդ թվում՝ այսօրվա Ադրբեջանի տարածքում։ Հատկանշական է նաև, որ Ադրբեջանում իրենց չունեցածից «հերոսներ» են կերտում, որպեսզի սերունդները նրանց օրինակին հետևեն և այդ ոգով դաստիարակվեն։ Ու այս քաղաքականությունն ուղեկցվում է պատմական փաստերի աղաղակող նենգափոխմամբ։ Ավելին՝ իրական հերոսների բացակայության պայմաններում հայատյացության հողի վրա ադրբեջանական քարոզչությունը ձեռնամուխ է լինում հանցագործների կամ մարդասպանների հերոսացմանը։

Սպանված հայի գլուխ կտրողները կամ քնած հային կացնահարողները կարող են բարձրագույն պարգևների արժանանալ։ Բայց հերոսների կերտման գործընթացը հատկապես կատարելության է հասել Թուրքիայում, որտեղ զարկ է տրվում ազգայնական քաղաքականությունը մարդկանց մեջ սերմանելու քարոզչությանը, ինչն էլ իրականացվում է տարբեր խողովակներով, այդ թվում՝ կինոինդուստրիայի միջոցով։ Բայց Թուրքիան՝ դեռ մի կողմ: Եթե Թուրքիան դեռ կարող է խոսել պատմությունից, ապա Ադրբեջանը «պատմություն» բառը կիրառելիս հարկադրված է դիմել հեքիաթասացությանն ու ֆանտաստիկային: Այսինքն, մարդիկ իրենց զրոյական պատմությունը ճոխացնում, մոգոնում են...

Մյուս կողմից՝ եթե դիտարկում ենք հայ ժողովրդի անցած ուղին, ապա մեր պատմական ճանապարհն այնքան հարուստ է, որ նույնիսկ այսօր այն լիովին ներկայացնելու խնդիր ունենք։ Մեր պատմությունը լի է հերոսական էջերով, որոնք հազարամյակների խորքից ձգվում է մինչև նորագույն ժամանակներ՝ Արցախյան հերոսամարտ։ Այսինքն, մեր ունեցածը դեռ ավելին է պատմական կեղծարարությանը հակադարձելու, իրականությունն աշխարհին ներկայացնելու համար։ Բայց շատ ցավալի է, որ հենց ՀՀ իշխանությունների ձեռքով խեղաթյուրվում ու նսեմացվում է մեր պատմությունը, իսկ գիտական նվաճումները, հերոսներն ու հերոսամարտերը նետվում են լուսանցք։ Իշխանությունների նպատակն է հայությանը դարձնել անդեմ զանգված, կոտրել պայքարի ոգին, ժողովրդին կտրել իր արմատներից, մեր պատմությունը հարմարեցնել թշնամու նարատիվներին, ջնջել ազգայինն ու պատմականը։ Իսկ եթե այսպիսի մտածողությունը շարունակի արմատավորվել, ապա մեր պետականության համար որևէ դրական արդյունք չպետք է ակնկալել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 18/06/26Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՎթար է․ ջուր չի լինելու Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Ինչու է առաջանում ամառային դեպրեսիան և ինչպես պայքարել դրա դեմՆակամուրան հնարավոր է միանա իտալական թոփ ակումբինՀունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԲարձրորակ սուրճը կարո՞ղ է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնիՀունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու+37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռներըԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումըԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր Կամենդատյան​UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՀայհիդրոմետի տնօրենը գրում էՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՊայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԱշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանՄԻԵԴ-ն Ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռն է հրապարակելԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված