Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում Մերձավոր Արևելքի էսկալացիայի ազդեցությունը միջազգային էներգետիկ համակարգի և տնտեսական կայունության վրա․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Իսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին Իրանը hարվածել է Արևմտյան Երուսաղեմի և Հայֆայի օբյեկտներին Վթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կիմ Չեն Ընը դստեր հետ շրջել է տանկnվ Եվրոպայի լիգա. հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը


Կարենը զոհվեց խրամատում, մանկության ընկերոջ ձեռքից բռնած

Հասարակություն

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Լուսանկարից մեզ նայող այս լուսավոր տղան Կարեն Մարտիրոսյանն է, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից։ Կարենը մեկն է այն հարյուրավոր երիտասարդներից, ով կյանքը դրեց հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, կռվեց մինչև վերջին շունչը, որ ապրի հայրենիքը։ 

Հայրը՝ Էրիկ Մարտիրոսյանը MediaHub-ի հետ զրույցում արցունքները չի կարողանում զսպել, ասում է՝ ամենադժվար բանն այն է, որ հերոս որդու մասին խոսելիս, ամենաուժեղ պահին թուլանում է․ «Կարենը մեր ուժն էր, մեր հենարանը, հիմա նրա կորստով, արժեզրկվեց անգամ ապրելը»։ 

Ընդամենը 24 տարեկան էր Կարենը։ 44-օրյա պատերազմին հոր հետ կամավորագրվելով Եղնիկներում, զինադադարից հետո, որոշել էր ծառայությունը հայրենիքին շարունակել պայմանագրային հիմունքներով, հերթափոխում էր Հաթերքի դիրքերում։ 

«Պարապած, կոփված տղա էր Կարենը, սովորական հայ տղա, որ գուցե շատերից ավելին էր սիրում հայրենիքը։ Հաճույքով էր բարձրանում դիրքեր, իսկ հանգստյան օրերին մեզ էր օգնում»,- ասում է հայրը, ափսոսանքով նշում, որ հիմա անցյալով է խոսում որդու մասին։ 

Ինքնամփոփ, ինչ-որ տեղ ամաչկոտ տղան շնորհիվ իր ֆիզիկական կարողությունների, նաև ճարպիկ էր։ Դա է թերևս պատճառը, որ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին, երբ լուրեր տարածվեցին նույն դիրքի անձնակազմի զոհվելու մասին, ծնողները սկզբում չհավատացին։ «Այդ օրը նա զանգեց ինձ, հարցրեց բոլորից։ Փոխարենը մենք մտածեինք իր մասին, նա էր անհանգստանում մեր մասին, անընդհատ խնդրում էր, որ ուշադիր լինենք։ Հաջորդ օրն առավոտյան գյուղը տարհանվում է, իսկ թեժ մարտերն այդ ուղղությամբ շարունակվում էին»,- վերհիշում է Էրիկը։ Ստեփանակերտ տարհանվելուց հետո, նույն օրը կեսօրին հաստատվում է զինադադարը, իսկ հայրը սկսում է որդու որոնումները։

«Զանգելն այդ օրերին բացարձակ հնարավոր չէր, որևէ մեկի մասին տեղեկություն իմանալու համար գնում էինք հոսպիտալներ, հիվանդանոցներ, օրերով եղել եմ մորգում, բայց անարդյունք»։

Հետո եկավ սեպտեմբերի 23-ը։ Մարտակերտից շատ դիակներ են տեղափոխել Ստեփանակերտ։ Մեր համագյուղացիներից մեկը՝ Մերուժանը, գնաց ու ճանաչեց և՛ իր եղբորը՝ Վարդանին, և՛ Էրիկի որդուն՝ Կարենին։ Նրանք ընկերներ էին, նույն դիրքում են կռվել ու միասին էլ զոհվել։ 

«Հետո իմացանք, որ ռուս խաղաղապահների հետ դիերը դիրքերից իջեցնելիս մարտական հենակետում Կարենն ու Վարդանը զոհվել են իրար ձեռքից բռնած, հավանաբար, փորձում էին իրար օգնել, բայց վնասվածքները շատ են եղել, տղերքը չեն դիմացել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Էրիկի հոգու ցավը ոչ ոք չի կարող մեղմել։ Կարենի և Արցախի կորստով ոչ՛ հայրը և ոչ՛ մայրը դեռևս իրենց տեղը չեն գտնում. «Մարմնի ցավն ուրիշ է, հոգունը՝ ուրիշ»։ 

Սեպտեմբերյան իրադարձությունները Մարտիրոսյանների ընտանիքից խլեց նաև Էրիկի դստեր՝ Մերիի ամուսնուն։ Նա փրկարար էր Առաջաձոր գյուղի հենակետում, կրակի բաժին դարձավ սեպտեմբերի 25-ին, կնոջ խնամքին թողնելով 3 անափահաս երեխա։ Իսկ պատերազմում՝ սեպտեմբերի 19-ին զոհվեց նաև Կարենի եղբայրը, մորաքրոջ տղան՝ Էդվարդը։ 

Հայրն ասում է, որ Կարենը շատ ինքնուրույն ու նպատակասլաց երիտասարդ էր, արդեն իսկ մտածում էր ընտանիք կազմելու մասին։ «Բայց չգիտեմ, գուցե ընտրյալ ուներ, ինձ բան չի ասել։ Կարենի բոլոր երազանքները կապված էին Արցախի հետ։ Հայրենիքի ու Կարենիս կարոտն այժմ առնում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- հավելեց Էրիկ Մարտիրոսյանը։  

Հունան Թադևոսյան

Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանԽոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում Չեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանՄերձավոր Արևելքի էսկալացիայի ազդեցությունը միջազգային էներգետիկ համակարգի և տնտեսական կայունության վրա․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Իսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին Իրանը hարվածել է Արևմտյան Երուսաղեմի և Հայֆայի օբյեկտներին Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՎթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կիմ Չեն Ընը դստեր հետ շրջել է տանկnվ Եվրոպայի լիգա. հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 20-ի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. ՉերնամորյանՄի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը12 հատկանիշ․ ինչ են փնտրում տղամարդիկ կնոջ մեջՔիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել․ Երևանի ավտոբուս ՓԲԸԿտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըՎաղվա հոսանքազրկումների մասինՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանԼրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Վթարային ջրանջատում Իվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՀայաստանում անքնության և քնի խանգարումների տարածվածությունը բավականին բարձր է. ուսումնասիրություն Արցախից բռնի տեղահանված 87-ամյա կինը մոտ 1 տարի է չի կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱվանեսյանԴոլարի փոխարժեքը աննշան աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել ենԵրևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Էր Ռիադում պայթյուններ են հնչել. կան տուժածներԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
Ամենադիտված