Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Արարատի մարզում կատարվեց նորապսակների և երիտասարդների օրհնության կարգ

Հասարակություն

Երիտասարդների եւ նորապսակների օրհնության, ինչպես նաեւ գարնան ավետաբեր Տեառնընդառաջի շքեղ միջոցառում կազմակերպվեց փետրվարի 13-ին Արտաշատում: Մարզկենտրոնի կենտրոնական հրապարակն անսովոր բազմամարդ էր. հավաքվել էին քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները, նորպսակները, ծնողները, այլք:

Արտաշատի Սբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը շնորհավորեց նորապսակներին ու նրանց հարազատներին` մեկնելով  40 օրական Հիսուսին տաճարին հանձնելու օրվա խորհուրդը, որից հետո կատարեց նորապսակների օրհնության արարողություն: Նա նաեւ իր խոսքում ընդգծեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ օրը հռչակվել է նորապսակների եւ երիտասարդների օրհնության օր:

Բոցավառվող կրակի շուրջը ճերմակազգեստ հարսիկները կատարեցին խորհրդանշական յոթը պտույտները: Օրվա կապակցությամբ նրանք ստացան ոսկյա զարդեր եւ վարդեր: Միջոցառման մամիկը զամբյուղով լի ադի-բուդին շաղ տվեց նորապսակների գլխին` իր օրհնանքներն ու բարեմաղթնքներն ուղղելով զույգերին: Ամո Խարզյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը նորապսակներին ցանկացավ սեր, դժվարությունները հաղթահարելու կամք, փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան «Նոր գույներ» և «Արտաշատ» պարային « համույթները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տեառնընդառաջի կապակցությամբ մարզի բազմաթիվ համայնքներում եւս կազմակերպվել էին միջոցառումներ. Բուրաստանում, Արմաշում, Գոռավանում, Փոքր Վեդիում եւ այլուր:

Հերթական անգամ սահմանամերձ Գոռավան համայնքը ողջ գյուղով տոնեց Տեառնընդառաջի արարողությունը: Համայնքի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը բացատրելով օրվա խորհուրդը շնորհավորեց նորապսակներին` նրանց ցանկանալով, որ իրենց տունը կառուցեն վեմի վրա, որ քամիները, հեղեղներն ու փոթորիկները չսասանեն ընտանիքը: 18 զույգերին Գոռավանի գյուղապետ Արսեն Բազիկները նվիրեց ադամանդե մատանիներ, եւ ցանկացավ որ զույգերը շատ բալիկներ ունենան: «Օջախին մայրեր, սահմանին զինվորներ են հարկավոր: Եղեք բարի, հոգատար ամուսիններ, իսկ դուք` հարսիկներ` օջախի սիրուն-հերոս մայրեր»,-ընդգծեց համայնքի ղեկավարը: Նորապսակները միջոցառումը շարունակեցին տոնական սեղանների շուրջ:

Յուրօրինակ էր միջոցառումը նաեւ մարզի Բուրաստան համայնքում: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը 12 նորպսակների հետ միջոցառման էր հրավիրել նաեւ տեր եւ տիկին Ռուբեն եւ Սուսաննա Ալավերդյաններին, Խորեն եւ Լիդա Եղիազարյաններին, ովքեր նշում էին իրենց ամուսնության ոսկյա եւ ադամանդյա տարեդարձները: Սուսաննա Ալավերդյանը դիմելով նորապսակներին ասաց, որ արդեն 60 տարի համատեղ կյանքով ապրում են ամուսնու հետ, անցել են բազմաթիվ փորձությունների միջով, հաղթահարել դժվարություններ` սերը, հավատարմությունը, փոխադարձ ներողամտությունը, դարձնելով ընտանիքի հիմքը:

Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, շնորհավորելով նորապսակներին, ցանկացավ, որ նրանք օրինակների ընտանիքներ դառնան հասարակության համար, եւ դաստիարակեն արժանապատիվ զավակներ: Գյուղապետը շնորհավորանքների հետ մեկտեղ նորապսակներին հանձնեց թանկարժեք նվերներ, վարդեր:

Լիլիթ Մաճկալյան

Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին
Ամենադիտված