Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում


«Հրապարակ». ԱԱԾ-ն չի՞ ուզում զբաղվել Ադրբեջանի նարատիվները տարածող հայաստանյան ՀԿ-ներով

Հասարակություն

Մենք գրել էինք, թե ինչպես է Ադրբեջանը, բնապահպանական թեմաների քողի տակ, համակարգված պայքար սկսել Հայաստանի հանքարդյունաբերության դեմ, որին, կամա թե ակամա, իրենց «աջակցությունն» են բերել նաեւ հայաստանյան որոշ բնապահպանական կազմակերպություններ։ Բանը հասել է նրան, որ հիմք ընդունելով հայաստանյան ՀԿ-ների ուսումնասիրությունները՝ Ադրբեջանը հայտարարություններ է անում, որ Հայաստանն աղետալի բնապահպանական միջավայր է ձեւավորել Կովկասում, եւ իրենք պահանջում են փակել մեր հանքավայրերը, եւ անգամ Հայաստանի դեմ դատական հայցեր են ներկայացվել՝ փոխհատուցում պահանջելով «Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության ոչնչացման համար»։

«Մենք դատի ենք տվել Հայաստանին՝ Ադրբեջանում հասցված հսկայական բնապահպանական վնասի համար։ Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց նախաձեռնեց՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի»,- օրերս հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վայրի բուսական եւ կենդանական աշխարհի, դրանց կենսամիջավայրերի իբր պահպանության համար Հայաստանի դեմ սկիզբ առած այս շարժմանն «աջակցում» են հայկական ՀԿ-ները՝ համագործակցելով օտարերկրյա կազմակերպությունների հետ, հարցազրույցներ տալով եւ հայտարարություններ անելով։ Մեկը, օրինակ, չեխական «Արնիկա» կազմակերպությունն է, որն «Էկոլուր» ՀԿ-ի հետ ուսումնասիրություններ է անում Հայաստանի տարբեր հատվածներում` հողից, ջրից նմուշներ վերցնում, փորձաքննություններ կատարում։ 

Իսկ Ամուլսարի շահագործման մասին հայտարարվելուց հետո ադրբեջանական մամուլում գրեթե ամեն օր հոդվածներ են լույս տեսնում առ այն, որ հանքի շահագործումը վնասում է տարածաշրջանի բնությանը, մարդկանց եւ այլն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պնդում է, թե Հայաստանը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի կենսամիջավայրին եւ կենդանական աշխարհին, բնական ռեսուրսների սպառմանը եւ կենսաբազմազանության ոչնչացմանը»: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են անում հայկական ՀԿ-ները։ 

Օրեր առաջ Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող Environmental Protection First-ի անդամ, Ադրբեջանի «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովն էլ հայ «բնապահպաններին» աջակցող հայտարարություն արեց` ողջունեց քաղհասարակությանը, բնապահպան ակտիվիստներին, ովքեր բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանքի շահագործումը «լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության եւ ջրային ռեսուրսների համար», ինչի մասին իմացել են մեր բնապահպաններից։ «Փաստորեն, մենք մի քանի հայտարարություն արեցինք այն մասին, որ Հայաստանը ցանկանում է գործարան կառուցել Նախիջեւանի սահմանին (Երասխավանում՝ խմբ․)։ Ցավոք, Հայաստանի քաղհասարակության կողմից արձագանք չեղավ։ Բայց նման արձագանքը հիմա ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակությունն ավելի ուշադիր է նայել մեր հայտարարությանը։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո տեսան, որ իսկապես եղել են մարդու առողջությանը վնասակար գործողություններ»,- հայտարարել է Մամեդովը։ Մենք չենք ուզում հեռուն գնացող հետեւություններ անել, թե հայաստանյան բնապահպաններն աշխատում են Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանի համար, կարծում ենք` նման հետաքրքրություն պետք է ՀՀ ԱԱԾ-ն, նորաստեղծ Հակահետախուզության ծառայությունը դրսեւորեն՝ պարզելու, թե ում շահերն են սպասարկում Հայաստանում գործող հարյուրից ավելի այն ՀԿ-ները, որոնք օրերս Ամուլսարի շահագործման դեմ հայտարարություն էին տարածել։ 

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի կարծիքով, Հայաստանի հանքարդյունաբերության դեմ սկսված այս լայնամասշտաբ շարժումը կոնկրետ նպատակ ունի։ «Ադրբեջանը երազում է, որ Հայաստանը տնտեսական աճ չունենա, որպեսզի ռազմական առումով մրցակից չդառնա։ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ ակտիվ գործող ադրբեջանական պետական եւ հայկական ՀԿ-ներ կան, որոնք իբր թե անկախ են, սակայն հայտնի են, օրինակ, Լաչինի միջանցքը փակելով, իսկ այժմ հարձակումներ են գործում Հայաստանի հանքարդյունաբերության վրա։ Այդ նույն հայկական եւ ադրբեջանական ՀԿ-ները երբեք չեն խոսել Ադրբեջանի, Ապշերոնյան թերակղզու, Կասպից ծովի կամ Կուր-արասքյան դաշտավայրի աղտոտվածության մասին։ Մենք գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվում, եւ ինչ բացասական ազդեցություն ունի նավթագազային արդյունահանումը։ Ադրբեջանի կողմից սա պետական քաղաքականություն է Հայաստանի դեմ, իսկ դրա առաջամարտիկներ են դարձել հայկական ՀԿ-ներ»,- ասում է նա։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեց 2018-2020 թթ․ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացված գրոհներն ու շեշտեց՝ Ադրբեջանի բերանը լեզու են դրել, «ջրաղացին ջուր են լցրել»։ «Համայնքներում բողոքներ էին հրահրում, թույլ չէին տալիս ծրագրեր իրականացնել։ Մենք լեզու դրեցինք Ադրբեջանի բերանը՝ չհասկանալով, թե ինչ ենք անում։ Մենք հարվածեցինք այդ ոլորտին՝ թույլ տալով, որ թշնամին դա օգտագործի։ Էկոլոգիայի դաշտում ակտիվ ՀԿ-ների ակտիվության ցուցանիշը կտրուկ փոխվել էր։ Պետությունը պիտի երկխոսի այդ ՀԿ-ների հետ»,- ընդգծեց նա։

Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված