Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա

Ա՛յ քաղաքական լակոտներ, սա նիկոլստան չէ, Հայաստան է, որտեղ Նիկոլին պետք է բանտ տանել. Պարույր Հայրիկյան

Ցանկացած պետության համար նոր Սահմանադրության անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ հանրության մեծամասնությունը և ոչ թե մի մոլագար կամ գիժ, համակարծիք է երկրում պետական համակարգի փոփոխման շուրջ. օրինակ, Սահմանադրություն ունենալու անհրաժեշտություն մեզանում առաջացավ, երբ Հայաստանն անկախ պետություն դարձավ, իսկ պետությունը պետք է ունենար Սահմանադրություն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանին պարտադրվող նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, նման տեսակետ հայտեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով.

«Հիմա Նիկոլ Փաշինյանի առաջարկածը մոլագար գժի նախաձեռնություն է, որովհետև երբ մեկն ասում է, թե մենք պետք է պահպանենք խորհրդարանական կառավարման համակարգը, բայց ունենանք նոր Սահմանադրություն, դա նշանակում է՝ ունի հետին նպատակներ։ Մենք գործ ունենք քաղաքական լակոտի հետ. այդպիսի անպատասխանատվություն սեփական խոսքի, սեփական ժողովրդի նկատմամբ կարող է ցույց տալ մի մարդ, որին կարող ես կոչել ուղղակի «փոքրիկ»»,- ասաց Հայրիկյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը 3 անգամ հետաձգել է սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության ժամկետը՝ խախտելով օրենքը, ուստի դրա համար պետք է ենթարկվի իրավական պատասխանատվության։

«Նա պետք է լսեր իր հոգևոր հայրիկին՝ Լևոն Տեր-Պետոսյանին, որն ասել էր՝ չեղարկիր կառավարման մոդելը, բայց նա դա չարեց։ Նա, դառնալով իշխանական լծակների տեր, չի՛ բարելավել հիմնական օրենքը։ Մյուս կողմից, երբ հիմա խոսում է նոր Սահմանադրության մասին, պետք է հարցնել՝ նախընտրական ծրագրում գրե՞լ էիք, որ նոր Սահմանադրություն եք ընդունելու»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Ինչ վերաբերում է Հայաստանի Անկախության հռչակագրում Արցախի և Հայոց ցեղասպանության հիշատակումը Հայաստանի համար թակարդ համարելուն, Պարույր Հայրիկյանը շեշտեց՝ դա օտարի պատվեր է, որովհետև ամեն ազգ ազգ է՝ իր ուղձերով, իր անցյալով։

«Սա նիկոլստան չէ, սա Հայաստանն է։ Գիտե՛ք, էս քաղաքական լակոտների չեկիստ պապաներն էլ ինձ էին ժամանակին ասում՝ ի՞նչ անկախություն. դատվում ես, ի՞նչ անկախություն, հետևապես՝ մենք այդպիսի քաղաքական լակոտների հետին նպատակներով չպետք է առաջնորդվենք։ Նիկոլով չի սկսվել մարդկության պատմությունը, և պետք է հիշել՝ ամեն ոք, որ ուրանում է իր ծնողին, այլևս դառնում է շան լակոտ։ Ասված է՝ պատվիր ծնողներիդ, այսինքն՝ պատվիր անցյալդ, որ օրերդ երկար լինեն, եթե հակառակը ասենք՝ մի՛ պատվիր անցյալդ, և օրերդ կարճ կլինեն, հետևապես՝ իրենք ասում են՝ ոչնչացնենք մեր ազգը»,- ասաց Հայրիկյանը։

Անցյալն ուրանալու համատեքստում Պարույր Հայրիկյանը դիտարկեց մեկ այլ ՔՊ-ականի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկը՝ Հայաստանի օրհներգն ու հիմնը փոխելու վերաբերյալ։

«Էս ի՞նչ խուժանություն է. ամեն լակոտ կարող է քնից արթնանալ ու նման բան ասե՞լ։ Մենք ա՞զգ ենք, թե՞ ինչ։ Ես 20 տարի բռնադատված եմ եղել և առաջնորդվել եմ Միքայել Նալբանդյանի գրած մեր օրհներգի բառերով, որ երանի նրան, որն իր ազգի համար է մեռնում։ Հիմա սա փոխարինել են ուզում՝ ինչո՞վ։ Ինչպե՞ս են համարձակվում դա անել, չէ՞ որ Սարդարապատում կռվողները հենց այս օրհներգն էին երգում»,- ասաց Հայրիկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանումՈսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվելՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել ենԼավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ ԹրամփԻսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տաԵգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվելUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցելԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցելՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկելՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԵս բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին
Ամենադիտված