Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան եւ Ռուսաստանը մշակում են տարատեսակ եղանակներ, որպեսզի հետագայում խուսափեն դրամական փոխանցումների կամ վճարումների հետ կապված խնդիրներից։ Դա վերաբերում է նաեւ տուրիստներին։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Հայտնի է, որ թուրքական կողմը ի դեմս Թուրքիայի Առեւտրի նախարարության, կազմել է այն ընկերությունների ցանկը, որոնք ունեն խնդիրներ Ռուսաստանի հետ վճարումներ իրականացնելու հարցում եւ ձեռնարկվում են քայլեր, դրանք հաղթահարելու համար։ Թուրքական Ekonomim պարբերականը նշում է, որ թուրքական մի շարք ընկերություններ, որոնք զբաղվում են դեպի Ռուսաստան ապրանքների եւ ծառայությունների արտահանմամբ, բախվել են խնդիրների։
Մասնավորապես, որոշ թուրքական բանկեր հրաժարվել են ապրանքների վճարման համար Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ։ Այս մասով գործառնությունները գործնականում դադարել են հունվարի 1-ից։ Դա կապված է իր հերթին Արեւմուտքի այն ճնշումների հետ, որոնք գործադրվում են Թուրքիայի վրա եւ կապված են հակառուսական սանկցիաները պահպանելու հետ։
Նշվում է, որ թուրքական բանկային սեկտորը թեեւ չի ստացել որեւէ ապացույց, որ շրջանցվում են այդ սանկցիաները, սակայն որոշել է Արեւմուտքի կողմից առանձնապես ուշադրության կենտրոնում չհայտնվել։ Այս իրավիճակում երկու երկրների կառավարությունները որոշում են կայացրել քննարկումներ ծավալել, գտնելու համար այլընտրանքներ եւ այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։ Նշվում է նաեւ, որ կայացվելիք որոշումները վերաբերելու են նաեւ ռուս տուրիստներին։