ՀՀ-ի համար հետևանքները սարսափելի կլինեն․ Աքարը սպառնում է Բաքվից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե Հայաստանը սխալ ճանապարհով գնա, հետեւանքները ծանր կլինեն։
Այս մասին Բաքու կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով, ոմանք ցանկանում են Հայաստանը վերածել պրոքսի- պետության.
«Եթե Հայաստանը գնա այս սխալ ճանապարհով, ապա կրկին կբախվի սարսափելի հետեւանքների, ինչպես Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում էր։ Սա չի կարելի թույլ տալ: Մեզ համար կարևոր է խաղաղությունը, կայունությունը և Կովկասի ապագան»։
Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի կողմից մեկնած խաղաղության ձեռքը․
«Մենք ձգտում ենք դրան: Սադրանքներն ու ճնշումները ձեռնտու չեն Հայաստանին ու տարածաշրջանին»։