ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Նոր Նորք վարչական շրջանում բակերը լցված են կեղտաջրով. բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր»-ից Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին ԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել Կարապետյան Կարող են շատերին ձերբակալել, բայց ամեն ինչի համար պատասխան են տալու․ Սամվել Կարապետյան Մենք չենք պարտվել․ հանձնել են Լաչինի և Քելբաջարի շրջանները․ Սամվել Կարապետյան Եթե նա այն ժամանակ հեռանար, այսօր մենք կունենայինք հայկական Արցախ․ Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Խաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանում


Հայրը որդուն հուղարկավորել է անտառում, Անապատ վանքի տարածքում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական դիրքերը մոտեցել էին Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերին։ Մի քանի անգամ նրանք փորձել են առաջանալ գյուղի ուղղությամբ, բայց հայ դիրքապահներն այդ առաջխաղացումը կանխել են։ 

Կիչանի համայնքի ղեկավար Արտո Հակոբյանը MediaHub-ին պատմում է, որ անգամ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ էին խոչընդոտում, այդքանով հանդերձ՝ գյուղն ապրում էր։ 2023-ի ռազմական էսկալացիայի ժամանակ կատարված իրադարձությունները, սակայն, փոխեցին ամեն ինչ։ Գյուղը տարհանվեց, իսկ բնակիչները լքեցին տներն առանց որևէ բան վերցնելու․ ժամանակ չկար։

«Կիչանի ու Նոր Կիլիկիա նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի ներքևի հատվածը գետնափոր ապաստարան էր ծառայում։ Գյուղացիների մեծ մասը տեղափոխվել էր այնտեղ։ Կրակոցները չէին դադարում։ Մենք համայնքի ղեկավարներով աշխարազոր ուժերի հետ ռազմաճակատում էինք, ժամանակ առ ժամանակ վերադառնում էինք անհրաժեշտ տարհանումը կազմակերպելու համար։ Երբ գնալով իրավիճակը վատանում էր, համայնքին հատկացված դիզվառելիքը տրամադրեցինք, որ նրանց զանգվածաբար դուրս բերենք դեպի Առաջաձոր։ Հաշվի առնելով վառելիքի քչությունն ու մեքենաների քանակը՝ պաշտպանության բանակը ևս մեծ մեքենա տրամադրեց։ Մի քանի երթ պիտի լիներ, սակայն, գյուղացիների մեծ մասը, այդ թվում՝ ծերեր, երեխաներ, նաև հղի վիճակում կանայք, ոտքով անցել են անտառների միջով, բարդ ռելիեֆային ճանապարհով գնացել դեպի Առաջաձոր։ Գյուղում մի կին էր մնացել անչափափահաս երեխաների հետ, որից փոքրը՝ նորածին էր, 40 օրական էլ չկար։ Տղաս՝ Արայիկը այդ ընտանիքին տարհանեց։ Բոլորը գնացել էին Առաջաձոր, մտածելով, որ այնտեղ հանգիստ կլինի»,- հիշում է Կիչանի համայնքի ղեկավարը։ 

Թե ինչպիսի ապրումներ են ունեցել բնակիչները, Արտո Հակոբյանն անգամ դժվարանում է պատմել։ Միայն ասում է. «Դա նման էր զանգվածաբար սպանդի, որից փրկվելու համար մարդիկ ստիպված էին այդքան ճանապարհն անցնել երեխաների հետ»։ 

Կիչանից Առաջաձոր տանող գաղթի ճանապարհը նման էր իսկական մղձավանջի։ Հակոբյանը պատմում է, որ դեպի Անապատ վանք տանող անտառային հատվածում շնչահեղձ է եղել Արամ անունով 30-ն անց մի տղամարդ։

«Այդ ընտանիքը Թալիշից էր գաղթել, ապրում էին Նոր Ղազանչի գյուղում։ Արամը հիվանդություն ուներ, իսկ գաղթի ճամփան ճակատագրական եղավ նրա համար»։ 

Երբ վերջիններս հետ են մնացել մյուսներից, բնակիչներն Անապատ վանքի մոտ սպասել են մինչև Արամն ու հայրը վերադառնան։ Բայց հայրը միայնակ է եկել, բարձրաձայն լացելով. «Արամը ճանապարհին մահացել է, նրան հուղարկավորել եմ անտառում»։

Հայաստան տեղահանվելուց հետո համայնքի ղեկավարը Կարմիր խաչին փոխանցել է երիտասարդի հուղարկավորման վայրի տվյալները․ առ այսօր դեռ տեղեկություն չկա։ 

Ծանր էր սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։ Ցուրտ էր, ճանապարհին մանավանդ երեխաները կապտել էին։ Առաջաձոր հասնելուց հետո, հաջորդ օրը տարհանվում են նաև այդ կողմի գյուղերը։ Արտո Հակոբյանի խոսքով՝ Կիչանի, Նոր Ղազանչիի բնակիչներից շատերն իրենց տներից չեն հասցրել անգամ փաստաթղթերը վերցնել։ Հրթիռահրետանային միջոցներից խաղաղ բնակիչների ուղղությամբ կիրառվող հարվածները ստիպել են փրկվել։ Գյուղի բնակիչները տեղափոխվել են Իվանյանի օդանավակայան, այնուհետև Ստեփանակերտ, որից հետո ճանապարհը բերեց Հայաստան։ 

«Մի կնոջ մոտ, որ ծննդաբերության շրջանում էր, գաղթի ճանապարհին ծննդաբերության ցավեր սկսվեցին։ Երբ մտել է Հայաստանի Հանրապետության տարածք, անվնաս ծննդաբերել է»,- ասում է նա՝ հավելելով, որ այդ դաժան ճանապարհին ինչ ասես, որ չեն տեսել.… 

Հունան Թադևոսյան


  

Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքըԹևս կկտրեմ, բայց չեմ համագործակցի այս կառավարության հետ Փոփոխության հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունիցԱյն ելույթը, որը վերջակետ կդնի Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարմանը. պարտադիր դիտելՀո ճղճղալո՞վ չի, ,մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան4 օրից մենք բոլորս գնալու ենք ընտրության ու փոխարինենք Փաշինյանին , Ուժեղ Հայ մարդով. Նարեկ ԿարապետյանՀունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել ԿարապետյանՈրդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար ՂումաշյանԳյուղմասնագիտություններն այդպես էլ գրավիչ չեն դառնում. երիտասարդները պատրաստ չեն «անհարմար գործին»Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը Ինչ խոսք, շատ ազդեցիկ ելույթ էր Ռուբեն Մխիթարյանի կողմից. Աննա ԿոստանյանՀանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը. ՀայաՔվեՓաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ ՀայաստանՄերգելյան ինստիտուտը ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է սեփական արտադրության վարժասարքերըՓաշինյանի և Ալիևի ծրագրերը հօդս են ցնդելու. Նարեկ ԿարապետյանԴիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա ՀովսեփյանՃակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ ՎարդևանյանԲոլորս այսօր հրապարակը ողողել ենք դրական էներգիայով, պատվով ենք անցել այս ընթացքը․ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը«Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը (տեսանյութ) Այսօր 23։15-ին դիտե'ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանին«Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ». Ալիկ Ալեքսանյանը պիտի լիներ այստեղ, բայց 2 ամսով կալանավորեցին նրան այսօրԱստված չտա, որ Փաշինյանը վերարտադրվի, ենթադրություն չեմ անի, ես իմ ձևով եմ մասնակցում․ Արման ՆավասարդյանՔՊ-ն մարդկանց միայն բանտ նստացնել գիտի, Ալիկ Ալեքսանյանն ինչի՞ պիտի կալանավորվեր, գործ չկա այդտեղ․ Արամ Վարդևանյան«Յուրաքանչյուրս ունենք փոխարինողներ, պայմանավորվել ենք՝ մինչև վերջ գնալու ենք»․ Նարեկ ԿարապետյանՀենց իրենք են մեր երկիրը հասցրել անդունդի եզրին․ Նարեկ Կարապետյանն՝ իշխանություններին (տեսանյութ) Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇՓոփոխության քայլերթը․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց երթն Արաբկիր վարչական շրջանից ընթանում է դեպի Հանրապետության հրապարակՈւժեղ Հայաստանի քայլերթը դեպի հրապարակՊետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ ԿարապետյանԳնա ընտրության, բեկիր Հայաստանի ճակատագիրը, փոխիր ներկան և ապահովիր ապագան․ Աննա ԿոստանյանՍիրելի՛ թոշակառու, քո ձայնը տո՛ւր մեզ, քո ձայնը տո՛ւր «Ուժեղ Հայաստանին» (Համար 3) և պահանջի՛ր քո արժանապատիվ, բարձր թոշակը․ Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԳործող իշխանությունը չի հասկանում, որ խաղաղությունը կրոն չէ, այլ ինստիտուցիոնալ անվտանգային համակարգ է․ Կարպիս ՓաշոյանԴու արժանի՛ ես փոփոխության Հունիսի 3 Ժամը 19։00 Արի՛ Հանրապետության հրապարակ․ Ուժեղ ՀայաստանՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղիԱրարատ Միրզոյանը զարմացած է, որ մենք ուզում ենք դատենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրողներին․ Էդմոն ՄարուքյանՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Փաշինյան, մենք պարտավորվում ենք ընդունել «Սաֆարովի կանխարգելման օրենքը» և կանխել 300,000 ադրբեջանցիների բերելու ձեր ծրագիրը․ Ուժեղ ՀայաստանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նոր Նորքում էՊապիկյանի տեղը ոչ թե բանակն է, այլ կրկեսը. Նաիրա Գևորգյան«Կարպիսը հեղափոխությանը չմասնակցեր`Արարատ Միրզոյանը փոխվարչապետ չէր դառնա». Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան»-ի սիմվոլիկ ակցիան Հանրապետության հրապարակումՆոր Նորք վարչական շրջանում բակերը լցված են կեղտաջրով. բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր»-իցՏարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին Թափուր տեղեր, գործազուրկ շրջանավարտներ, ցածր միավորներ, սա է մեր կրթության պատկերը․ Ատոմ ՄխիթարյանԴարեր շարունակ Եկեղեցին պաշտպանել է հայերին․ այսօր մենք պետք է պաշտպանենք Եկեղեցին․ Արսեն ԳրիգորյանԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված