Տատը կպչուն ժապավենով կապել է 8-ամյա թոռան բերանը, փակել ննջասենյակում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Aravot.am-ի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Տ. Վ-ն ՆԳՆ ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2016թ․ ծնված իր որդին՝ Դ. Վ.-ն իրեն հայտնել է, թե մորական տատիկը՝ Մ. Ղ-ն կպչուն ժապավենով փակել է երեխայի բերանը, հրելով տարել ննջասենյակ՝ այդպիսով երեխային ենթարկելով հոգեբանական եւ ֆիզիկական բռնության:
Ըստ նույն աղբյուրի, 8-ամյա երեխայի տատիկը ձերբակալվել է նրան ֆիզիկական ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ու տեղափոխվել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Ավելի ուշ ազատ են արձակել: Լրատվականը կապ է հաստատել երեխայի հոր՝ Տ. Վ-ի հետ: Նա հաստատել է տեղեկության իսկությունը, ասել, որ շուրջ 2 տարի է՝ ամուսնալուծված է, երեխաները մոր մոտ են եւ նրանց տեսակցում է ըստ կարգի սահմանված օրերով:
Ավելին՝ այստեղ