Աբովյանում տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ փորձել է վնասել իրեն
ՀասարակությունԱրարատի մարզի Աբովյան գյուղի 40-ամյա բնակիչ Գրիգոր Կ.-ն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ փորձել է վնասել իրեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի գյուղապետ Ավետիք Հարությունյանը:
Նրա խոսքով, Գրիգորը բուժման կարիք ունի եւ նրան շուտով կուղարկեն հարկադիր բուժման, տղամարդն ամուսնացած չէ, ապրում է ծնողների հետ:
Գյուղապետը նշեց, որ նա մշտական ոստիկանության հսկողության տակ է: