Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում


«Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է ու արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել ընկերը»... Վաղարշակն Ապրիլյանի առաջին զոհն էր

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


2016 թվականի ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի դպրոցի բակում զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը ծնունդով Հերհեր գյուղից է։ 

Նույն օրը դպրոցի բակում ծանր վիրավորում է ստացել նաև նրա հարազատ եղբայրը` 10-ամյա Գևորգ Գրիգորյանը։ 

«Վաղարշակը տան ավագն էր, շատ էր կապված տատիկի ու պապիկի հետ, տատիկին խոստացել էր, որ բժիշկ է դառնալու»։ Վաղարշակի ու Գևորգի հորաքույր Քնար Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Գևորգը օրեր անց հիվանդանոցում է իմացել եղբոր կորստի մասին։

«Ու երբ այցի եկած լրագրողները հարցրել են, թե ի՞նչ երազանք ունի, նա ասաց, որ բժիշկ է դառնալու։ Ընտանիքի անդամները հասկացան, որ դրանով Գևորգն ուզում էր Վաղարշակի կիսատ մնացած երազանքն իրականացնել»,- ասաց նա։ 

2016 թվականին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Շուշի։ Հորաքրոջ խոսքով, երեխաների համար չափազանց ծանր կլիներ մնալ Ներքին Ճարտարում։ 2020 թվականին ընտանիքը Շուշիում թողեց իրենց տունն ու Վաղարշակի լուսանկարները, իսկ Ներքին Ճարտարում` Վաղարշակի հիշատակին կառուցված խաչքարը, 2023-ին՝ Վաղարշակի գերեզմանը հայրենի Հերհեր գյուղում։

«Այդքան ծանր ապրումներից հետո, ընտանիքի համար դժվար ժամանակաշրջան է։ Գոնե գերեզմանին ծաղիկներ խոնարհելու հնարավորություն լիներ»,- վշտանում է Քնար Գրիգորյանը, ապա խոսում եղբոր որդու՝ Գևորգի հաջողություններից։ 

«Գևորգը շարունակեց երազանքի հետևից գնալ։ 2023 թվականին անվճար ընդունվեց Երևանի պետական բժշկական համալսարանի «բուժական գործ» բաժինը` իր երազանքին ձուլելով եղբոր` Վաղարշակի չիրականացված երազանքը։ Այժմ նա 1-ին կուրսի ուսանող է»։ 

Վաղարշակը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհն էր։ Թշնամին առաջին հարվածով թիրախավորել էր դպրոցը, ճիշտ այն ժամին, երբ դպրոցականները դասի էին գնում։ Մեր զրուցակիցը պատմեց նաև Վաղարշակի մտերիմ ընկերոջ՝ Էդվարդ Սարգսյանի մասին։ 

«Երկուսն էլ Հերհեր գյուղից էին, երկուսի հայրերը` ՊԲ սպաներ և ընտանիքներով տեղափոխվել էին Ներքին Ճարտար։ 2016թ ապրիլի 2-ին Վաղարշակը գնաց Էդոյին կանչելու, որ միասին դպրոց գնան, ասել էր՝ «կարևոր բան ունի ասելու»։ Էդվարդը դեռ պատրաստ չէր, չէր նախաճաշել։ Բայց երբ արկը պայթել է, նա առաջինն է գնացել Վաղարշակին փնտրելու»,- պատմեց Քնարը։ Ընկերները պատմել են, որ Էդվարդն իրեն չէր ներում, որ Վաղարշակի հետ չի գնացել և անընդհատ ուզում էր իմանալ, թե կարևոր ի՞նչ պիտի նրան ասեր։

«Էդվարդը հաճախ էր այցելում Վաղարշակի գերեզմանին։ Նրա ծննդյան օրը` հունվարի 19-ին, ու զոհվելու օրը` ապրիլի 2-ին, առաջինը միշտ նա էր այցելում։ Անցած տարի արդեն ժամկետային զինծառայող Էդվարդ Սարգսյանը չկարողացավ գնալ, բայց ծնողները նրա փոխարեն գնացին»,- մեր զրուցակիցն այստեղ խոսքը թողեց  կիսատ, ապա շարունակեց․ «Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է»....

«Նա զոհվեց 2023-ի սեպտեմբերյան մարտերում և ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Վաղարշակի հարազատները նրա ծննդյան օրը Էդվարդի գերեզմանին են այցի գնացել` մտածելով, որ մտերիմ ընկերները կրկին միասին են և Էդվարդն արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել Վաղարշակը»։

MediaHub-ը մի քանի օր առաջ պատմել է Էդվարդի մասին:

Հունան Թադևոսյան

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան
Ամենադիտված