Ճառագայթաակտիվ նյութի արատահոս Է տեղի ունեցել Նյու Դելիի օդանավակայանում
ՄիջազգայինՆյու Դելիի՝ Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի բեռնահամալիրում տեղի Է ունեցել ճառագայթաակտիվ նյութի արտահոս, մայիսի 29-ին հաղորդել Է NDTV-ն:
Արտահոսը հայտնաբերվել Է առավոտյան մոտավորապես 09:30-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին): Դրա մասին հայտնել են բանվորները, որոնք բեռնահամալիրում բեռնաթափում Էին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը: Նրանց խոսքով՝ այն արկղերը, որոնք պարունակել են, ենթադրաբար, բժշկության մեջ օգտագործվող ճառագայթաակտիվ նյութ, խոնավ են եղել:
Երկու բեռնակիրներն Էլ ուղարկվել են հիվանդանոց՝ հետազոտումների համար:
Ներկայումս արտահոսը տեղայնացված Է: Պատահարի վայրում աշխատում են հրշեջները, ատոմագետները եւ արտակարգ պատահարների մասնագետները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: