Ո՞րն է եղել Վանաձորում պայթյունի պատճառը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղեկությունը, թե Վանաձորում գազից շենք է պայթել, իրականությանը չի համապատասխանում։
Aysor.am-ի տեղեկություններով՝ ուժեղ ձայնը, որը լսվել է Լոռու մարզում, գերձայնային ինքնաթիռից է եղել։ «Կտրուկ մանևր են արել, և սառը օդի ճեղքման ալիքից նման ձայն է եկել»,-ասացին Aysor.am-ին։
Նշենք, որ, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների, Վանաձորում հուժկու պայթյունի ձայն է լսվել, շենքերը դղրդացել են Վանաձորում, Բազումում և այլ տեղերում։
Վանաձորի բժշկական կենտրոնից Aysor.am-ին ասացին, որ որևէ տուժած ենթադրյալ պայթունից ԲԿ ժամը 13.52 դրությամբ չի ընդունվել։
Ավելին՝ այստեղ