Լարված իրավիճակ` Արամուսում. ինչ են պահանջում քաղաքացիները (տեսանյութ) Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում Մերձավոր Արևելքի էսկալացիայի ազդեցությունը միջազգային էներգետիկ համակարգի և տնտեսական կայունության վրա․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Իսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին Իրանը hարվածել է Արևմտյան Երուսաղեմի և Հայֆայի օբյեկտներին Վթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում


Իշխանությունը փորձում է նսեմացնել մեր պատմական անցյալը, համոզել՝ «29,8-ը» առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել ներկայում և ապագայում. Ավետիք Չալաբյան

Blog
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,

Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին շրջանում հետևողաբար իրականացնում է տարբեր նախաձեռնություններ՝ արժեզրկելու մեր ազգային ինքնությունը և տարբեր ազգային հաստատությունները։ Այս տրամաբանությամբ է այն շրջանառության մեջ դրել աղմուկ հանած և մասնագետների կողմից կտրուկ հակազդեցության առաջացրած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, հանրակրթական ծրագրից հանել է "Հայոց եկեղեցու պատմություն" առարկան, փորձում է այժմ ապօրինի ճանապարհներով կազմալուծել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և նորարական "Գոյ" թատրոնը, և այլն։

Այս պարսավելի ցանկին այժմ ավելացել է հերթական հակազգային նախաձեռնությունը՝ "Հայոց պատմություն" առարկան փոխարինելու "Հայաստանի պատմություն" առարկայով։ Անփորձ աչքի համար տարբերությունը մեծ չի թվում, բայց իրականում այն հսկայական է՝ Հայոց պատմությունը ընդգրկում է մեր ազգի պատմությունը Հայկ նահապետից սկսած մինչև Ուրարտու, հայկական բոլոր թագավորությունները, ներառյալ Կիլիկիայի փառահեղ թագավորությունը, հայկական սփյուռքի բազմադարյա բեղուն պատմությունը, և շատ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը իր ներկա տեսքով ձևավորվել է ընդամենը վերջին երկու հարուրամյակների ընթացքում՝ հիմնականում Հայոց ցեղասպանության և մեր ազգի հայրենազրկման արդյունքում, և մեր ազգի պատմության շատ փոքր հատվածն է։

Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը, և բոլորիս համոզել, որ այս 29 800 քառակուսի կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել ներկայում և ապագայում։ Այժմ այս անհեթեթ օրենքի նախագիծը դրված է կառավարության e-draft կայքում՝ իր ոճին համաձայն, գործող իշխանությունը փորձում է տեսանելիություն ստեղծել, թե այն անցնում է ժողովրդավարական ընթացակարգի միջոցով, և հանրային աջակցություն ունի։

Երեկ ես արդեն դեմ եմ քվեարկել այս նախաձեռնությանը, ինչպես և իմ մի շարք ընկերներ, և ցանկանում եմ խնդրել բոլորին, ովքեր անտարբեր չեն մեր ազգի անցյալի և ապագայի նկատմամբ, ևս մտնել այս կայքը, գրանցվել և դեմ քվեարկել այս հերթական հակազգային դրսևորմանը։ Կայքում կարելի է նաև մեկնաբանություն թողնել՝ ըստ գործող օրենսդրության, նախագիծ ներկայացնողը պարտավոր է դրանց պաշտոնապես անդրադառնալ, ուստի մի ափսոսացեք ձեր ժամանակն ու ջանքը, և նաև ձեր մեկնաբանությունները թողեք կայքում։ Հղումը կցում եմ (https://www.e-draft.am/projects/6771) և կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր արձագանքների համար։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Լարված իրավիճակ` Արամուսում. ինչ են պահանջում քաղաքացիները (տեսանյութ)2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանԽոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում Չեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանՄերձավոր Արևելքի էսկալացիայի ազդեցությունը միջազգային էներգետիկ համակարգի և տնտեսական կայունության վրա․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Իսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին Իրանը hարվածել է Արևմտյան Երուսաղեմի և Հայֆայի օբյեկտներին Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՎթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կիմ Չեն Ընը դստեր հետ շրջել է տանկnվ Եվրոպայի լիգա. հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 20-ի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. ՉերնամորյանՄի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը12 հատկանիշ․ ինչ են փնտրում տղամարդիկ կնոջ մեջՔիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել․ Երևանի ավտոբուս ՓԲԸԿտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըՎաղվա հոսանքազրկումների մասինՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանԼրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Վթարային ջրանջատում Իվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՀայաստանում անքնության և քնի խանգարումների տարածվածությունը բավականին բարձր է. ուսումնասիրություն Արցախից բռնի տեղահանված 87-ամյա կինը մոտ 1 տարի է չի կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալ
Ամենադիտված