Ավտովթարից մահացել է 54-ամյա Գայանե Մելքոնյանը
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 18-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի 54-ամյա ուղևորուհի Գայանե Մելքոնյանը մահացել է, իսկ վարորդները և «Տոյոտայի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ավտովթարից մահացել է 1 հոգի, իսկ 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։