Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին


Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը. Ավետիք Չալաբյան

Blog

Սիրելի բարեկամներ,

Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին շրջանում հետևողաբար իրականացնում է տարբեր նախաձեռնություններ՝ արժեզրկելու մեր ազգային ինքնությունը և տարբեր ազգային հաստատությունները։ Այս տրամաբանությամբ է այն շրջանառության մեջ դրել աղմուկ հանած և մասնագետների կողմից կտրուկ հակազդեցության առաջացրած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, հանրակրթական ծրագրից հանել է "Հայոց եկեղեցու պատմություն" առարկան, փորձում է այժմ ապօրինի ճանապարհներով կազմալուծել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և նորարական "Գոյ" թատրոնը, և այլն։

Այս պարսավելի ցանկին այժմ ավելացել է հերթական հակազգային նախաձեռնությունը՝ "Հայոց պատմություն" առարկան փոխարինելու "Հայաստանի պատմություն" առարկայով։ Անփորձ աչքի համար տարբերությունը մեծ չի թվում, բայց իրականում այն հսկայական է՝ Հայոց պատմությունը ընդգրկում է մեր ազգի պատմությունը Հայկ նահապետից սկսած մինչև Ուրարտու, հայկական բոլոր թագավորությունները, ներառյալ Կիլիկիայի փառահեղ թագավորությունը, հայկական սփյուռքի բազմադարյա բեղուն պատմությունը, և շատ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը իր ներկա տեսքով ձևավորվել է ընդամենը վերջին երկու հարուրամյակների ընթացքում՝ հիմնականում Հայոց ցեղասպանության և մեր ազգի հայրենազրկման արդյունքում, և մեր ազգի պատմության շատ փոքր հատվածն է։

Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը, և բոլորիս համոզել, որ այս 29 800 քառակուսի կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել ներկայում և ապագայում։ Այժմ այս անհեթեթ օրենքի նախագիծը դրված է կառավարության e-draft կայքում՝ իր ոճին համաձայն, գործող իշխանությունը փորձում է տեսանելիություն ստեղծել, թե այն անցնում է ժողովրդավարական ընթացակարգի միջոցով, և հանրային աջակցություն ունի։

Երեկ ես արդեն դեմ եմ քվեարկել այս նախաձեռնությանը, ինչպես և իմ մի շարք ընկերներ, և ցանկանում եմ խնդրել բոլորին, ովքեր անտարբեր չեն մեր ազգի անցյալի և ապագայի նկատմամբ, ևս մտնել այս կայքը, գրանցվել և դեմ քվեարկել այս հերթական հակազգային դրսևորմանը։ Կայքում կարելի է նաև մեկնաբանություն թողնել՝ ըստ գործող օրենսդրության, նախագիծ ներկայացնողը պարտավոր է դրանց պաշտոնապես անդրադառնալ, ուստի մի ափսոսացեք ձեր ժամանակն ու ջանքը, և նաև մեկնաբանություններ թողեք կայքում։ Հղումը կցում եմ, և կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր արձագանքների համար։

Մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանԶառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է գետումՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Կարո՞ղ է՝ Նիկոլը Սյունիքն էլ տա, Թրամփն էլ գա Հայաստան. Նիկոլի երեսպաշտությունն էս է Այս գույնզգույն ձկներով ակվարիումը Համալիրն է՝ այնտեղ հավաքված մեկուսացված եվրոպացիներով. Աշոտյան Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործԱշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանԻրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԱզատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էՉի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն Մարուքյան«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին
Ամենադիտված