2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Գերիներ են փոխանակվել Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»


Կառավարությունը ստիպված կլինի 2 մլրդ դոլար վճարել

Քաղաքականություն

Իշխանության ջանքերով Հայաստանի պետական պարտքը վերջին տարիներին մեծ տեմպերով ավելացել է, այն էլ գերազանցապես կառավարության վերցրած ահռելի պարտքերի պատճառով։ Բայց այսօր կխոսենք ոչ թե պարտքերի աճի, այլ սպասարկման մասին։ Այն մասին, թե ինչպիսի հսկայական գումարներ են վճարվում վերցրած պարտքերը փակելու համար։

Վերջին տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սարսափելի աճել են ոչ միայն պետական պարտքերը, այլև պարտքերի սպասարկման ծախսերը։ Կառավարությունն ամեն տարի խոշոր գումարներ է վճարում, որպեսզի մարի իր վերցրած պարտքերը։ Վճարում է, բնականաբար, ոչ թե իր գրպանից, այլ հարկատուների փողերի հաշվին։ Դրա համար այդքան անխնա ծանրաբեռնում է պարտքը։

Միայն այս տարի պարտքի սպասարկման համար 2,7 տրիլիոն դրամանոց եկամուտներ ունեցող Հայաստանի բյուջեն կվճարի 805 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլրդ դոլար։

Խոսքը տոկոսների ու մայր գումարների մարման մասին է, որոնք նախորդ տարվա համեմատ՝ 200 մլրդ դրամով կամ գրեթե 500 մլն դոլարով կավելանան։

Երկու միլիարդ դոլարը, որն այս տարի պիտի վճարվի կառավարության պարտքը սպասարկելու համար, հսկայական ծանրություն է մեր բյուջեի վրա։ Այդ պատճառով էլ շատ դեպքերում դա արվում է նոր պարտքեր ներգրավելու միջոցով։ Նոր պարտքեր են վերցնում՝ եղածները փակելու համար։ Եղածները չեն կարողանում սպասարկել՝ նորերն են վերցնում։

Այսպիսի արատավոր քաղաքականությունը երկիրը թաղում է պարտքերի մեջ, որից երբևէ հնարավոր չի լինելու առանց մեծ կորուստների դուրս գալ։

Ու չնայած սպասարկման համար վճարվող ահռելի գումարներին, տարեցտարի պարտքն ավելանում է։

Այս տարի էլ նույնը կլինի։

Սպասվում է, որ կառավարության պարտքը կավելանա ևս 655 մլրդ դրամով՝ հասնելով 5,3 տրիլիոն դրամի՝ ընդհուպ մոտենալով 13 միլիարդ դոլարին։

Երբեք և ոչ մի կառավարություն այսքան մեծ պարտքեր չի վերցրել ու ծանրաբեռնել պետական պարտքի սպասարկումը։

Հինգ-վեց տարում, տարադրամով արտահայտված, գրեթե 5 մլրդ դոլարի պարտքեր են ներգրավել։ Զարմանալի չէ, որ սպասարկումն էլ հասել է այդպիսի ահռելի չափերի։

Այս տարվա համար նախատեսված 805 մլրդ դրամից 483 միլիարդը կուղղվի պարտքի մարմանը, իսկ մնացած 322 միլիարդը՝ տոկոսների վճարմանը։

Պետական բյուջեի վրա շուրջ 644 մլն դոլար կնստի միայն արտաքին պարտքի մարումն ու տոկոսների վճարումը. մարումը կկազմի 434 մլն դոլար, տոկոսների դիմաց կվճարվի 210 մլն դոլար։

Եվս 72 միլիոն կվճարվի արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով ներքին տնտեսությունից վերցրած տարադրամային պարտքերի սպասարկման համար։

Վերջին տարիներին կառավարությունը ոչ միայն դրամային, այլև տարադրամային պարտքեր է վերցնում ներքին շուկայից։ Պարտատոմսեր է տեղաբաշխում ու վերածում տարադրամային պարտքի։

Նախկինում տարադրամային պարտքեր միայն դրսից էին ներգրավվում։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունները որոշել են, որ նաև ներսից պետք է ներգրավեն, չնայած դրանք ավելի թանկ միջոցներ են, քան միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավվող վարկերն ու փոխառությունները։

Բայց քանի որ կառավարությանն այդքան էժան վարկեր ու փոխառություններ տվող չկա դրսում, ներսից են ներգրավում՝ ավելի բարձր տոկոսներով։ Ներգրավում են ու ծանրացնում պարտքի նաև տոկոսային բեռը։

Ներքին շուկայից կառավարության ներգրավված տարադրամային պարտքերն արդեն անցնում են կես միլիարդ դոլարից։

Այդ գումարների տոկոսները միայն այս տարի կկազմեն 72 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ կառավարությունը տարադրամային պարտքերի սպասարկման գծով պետական բյուջեից կվճարի 716 մլն դոլար։

Մնացածը կլինի ներքին պարտքի սպասարկումը, որը կկազմի 515 մլրդ դրամ, տարադրամով արտահայտված՝ ավելի քան 1,2 մլրդ դոլար։

Խոսքը դրամային պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումից ներգրավված պարտքերի սպասարկման մասին է, որին ուղղվող գումարներն անցած տարվա համեմատ կտրուկ ավելացել են։ Անցած տարի 350 մլրդ դրամի կարգի էին։ Այս տարի աճել են գրեթե 47 տոկոսով։

Գումարի մեծ մասը կուղղվի մարմանը։ Կառավարությունը մտադիր է 305 միլիարդի մարում իրականացնել։

Տոկոսները բյուջեի վրա կնստեն գրեթե 210 մլրդ դրամ։

Ներքին պարտքերի սպասարկումը գնալով շատ ավելի մեծ միջոցներ է տանում բյուջեից։ Այդպես է, որովհետև կառավարությունը որոշել է նախապատվությունը տալ ներքին պարտքերին։

Ակնկալվում է, որ վերջին հատկապես երկու տարվա կտրուկ ավելացումից հետո, արդեն այս տարի ներքին պարտքը տոկոսային հարաբերությամբ գրեթե կհավասարվի արտաքինին, տարբերությունը շատ քիչ կլինի՝ ի համեմատ 5-6 տարի առաջվա։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո ոչ միայն պարտքն է մեծ տեմպերով ավելացել, այլև կառուցվածքն է էապես փոխվել. արտաքին էժան վարկերին փոխարինելու են եկել ներքին թանկ պարտքերը։

Ժամանակին նախկիններին մեղադրում էին պարտքեր վերցնելու մեջ, որքան էլ դրանք անհամեմատ էժան պարտքեր էին, իրենք ոչ միայն մեծ պարտքեր, այլև շատ ավելի թանկ պարտքեր են վերցրել ու այսօր էլ շարունակում են նույնն անել։ Նաև դա է պատճառը, որ պարտքի սպասարկումը մեծապես ծանրացել է։

Ծանրացել է՝ ինչպես հսկայական նոր պարտքերի, այնպես էլ՝ բարձր տոկոսավճարների պատճառով։

Վերջին երեք տարվա ընթացքում կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը բարձրացել է ևս 2,7 տոկոսային կետով։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պարտքի միջին տոկոսադրույքն էր այդպիսին, նույնիսկ ավելի ցածր։

Հիմա հասել է 7 տոկոսի։

Բայց դա էլ դեռ վերջը չէ. այս տարի էլ կբարձրանա։ Կառավարության գնահատումներով, կհասնի 7,2 տոկոսի։

Հիմա հավանաբար զարմանալի չէ, թե ինչու ենք տարեկան այդքան մեծ գումարներ վճարում պարտքերի մարման ու տոկոսների սպասարկման համար։

Մի քանի տարում պարտքերը գրեթե կրկնապատկել են, իսկ պարտքի գինը կտրուկ բարձրացրել ու թանկացրել։ Արդեն իսկ լուրջ ծանրություն են թողել բյուջեի վրա՝ միայն թանկ պարտքեր ներգրավելու հաշվին։ Բայց շարունակում են նույնն անել։ Մտադիր էլ չեն կանգ առնել։ Չնայած այլևս կանգնելու հնարավորություն էլ չկա։ Պարտքը ձնագնդի նման ավելանում է ու մեծացնում բյուջեի սպասարկման բեռը։ Այս տարի պարտքի միայն տոկոսավճարը կհասնի ՀՆԱ 3,1 տոկոսին՝ կազմելով բյուջեի ծախսերի 10 տոկոսը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

«Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԶելենսկին հայտնել է Ադրբեջանի հետ 6 փաստաթուղթ ստորագրելու մասինԱնընդհատ անտրամադիր էր, տղայի մասին էր մտածում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգիստն էԾովահենները Սոմալիի ափերի մոտ պակիստանյան շահերին առնչվող վառելիք տեղափոխող լցանավ են զավթելՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանԿառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներինՄենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանԲժիշները խորհուրդ են տվել ավելի հաճախ կիտրոններ և նարինջներ ուտել․ ահա, թե ինչուԵրեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներումՀայաստանը մտել է Ռուսաստանից թեյ ներմուծող երկրների առաջին տասնյակի մեջՀպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի ՓելոսիՈրքա՞ն է բենզինի միջին գինը Հայաստանում՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատԹուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինՓարիզում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին
Ամենադիտված