Օրվա բաղադրատոմս .Ձիթաբլիթներ՝ հավով և պանրով
LifeՕրը համեղ նախաճաշով և դրական էներգիայով սկսելու կատարյալ տարբերակ։
Այս համեղ և հեշտ ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ են․
- հավի 2 միջին չափսի փափկամիս՝ մանր կտրատած
- 100 գր մանր կտրատած պանիր
- 2 ձու
- 100 գր մածուն
- 100 գր ալյուր
- 3-ական ճյուղ մաղադանոս, սամիթ և կանաչ սոխ
- Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
Խառնում եք բոլոր բաղադրիչները:

Տաքացնում եք թավան՝ ձեթով: Գդալով խառնուրդը լցնում եք թավայի մեջ և տապակում միջին կրակի վրա մինչև կարմրելը մի կողմից, այնուհետև շրջում մյուս կողմի վրա:

Պատրաստի ձիթաբլիթները կարելի է զարդարել բանջարեղենով և մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ:

Աղբյուր՝ LADYNEWS.am