Սաակաշվիլին «անհամեստ» առաջարկ է արել Ավակովին
HeaderՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պատմել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի առաջարկի մասին: Ինչպես հայտնի է դարձել, Օդեսայի մարզպետը երկու քաղաքական գործիչների միջև անցյալ տարվա վերջին տեղի ունեցած հրապարակային սկանդալից առաջ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարին առաջարկել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
Միևնույն ժամանակ առաջին փոխվարչապետի պաշտոնը Սաակաշվիլին իրեն է թողել, գրում է «Զերկալո նեդելին»:
«Սաակաշվիլին ինձ հրապարակավ գող անվանելուց առաջ նստած էր իմ աշխատասենյակում և առաջարկում էր. «Արի պայմանավորվենք: Դու վարչապետ կդառնաս, իսկ ես՝ առաջին փոխվարչապետ»,- ասել է Ավակովը:
Սաակաշվիլին այդ ժամանակ Ավակովին ասել է, որ վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը: