Ֆրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը ՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար


«Առայժմ հարցը փակուղի է մտել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Ճանապարհը զիջե՛ք. Թուրքիան ստիպում է Հայաստանին բացել Զանգեզուրի միջանցքը» վերնագրով հոդվածում գրում է, որ տարեսկզբին Թուրքիան կրկին սկսեց խոսել Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին։ Նախ՝ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մանրամասն անդրադարձավ նախագծին։ Նրա խոսքով, երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե պատրաստ է, իսկ Նախիջևանի էքսկլավում զուգահեռաբար կառուցվում է մայրուղի և երկաթուղի, երթուղու թուրքական հատվածը նույնպես ակտիվորեն իրականացվում է։ «Ընդհանուր առմամբ, այդ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն, կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է թուրք նախարարը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ երթուղու մի մասը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Պաշտոնյայի խոսքով, նախագիծը նախկինում բացասական էր գնահատվում Երևանում, սակայն վերջերս Նիկոլ Փաշինյանը սկսել է «դրական ազդանշաններ» ուղարկել։ Թուրք նախարարը հիշեցրել է նաև, որ անցյալ տարի լայնորեն քննարկվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով ճանապարհի ստեղծման հարցը, և Անկարան երկու երթուղիներն էլ ողջունում է։ Նախարարի ելույթից հետո թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը առավել մանրամասն է անդրադարձել ճանապարհների կառուցմանը։ Ըստ հրապարակման, Ադրբեջանում 45 %-ով պատրաստ է երկաթուղին, և նախատեսվում է այն ավարտել մինչև տարեվերջ, 80 %-ով էլ պատրաստ է մայրուղին, որի մեծ մասը ունենալու է վեց գոտի։ Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը iz.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ Երևանը վտանգ է զգում իր տարածքային ամբողջականության համար և ձգտում է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։

«Հայաստանը հստակորեն կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է ինչ-որ հատուկ միջանցքի։ Առայժմ այդ հարցը փակուղի է մտել։ Միգուցե որոշ ժամանակ անց Բաքուն և Անկարան գիտակցեն իրականությունը և լսեն մեր առաջարկները»,- նշել է նա։ Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն էլ ասել է, որ խնդրի լուծման հեռանկար չի տեսնում։ «Ըստ երևույթին, ներկա փակուղային իրավիճակը կպահպանվի մինչև 2025 թվականը՝ եռակողմ հռչակագրի ժամկետի ավարտը։ Մինչ այդ ադրբեջանական և թուրքական հատվածներում կավարտվեն երթուղու վերջին հատվածները։ 2025 թվականից հետո Երևանի հետ երկխոսությունը այլ սկզբունքներով է ընթանալու»,կարծիք է հայտնել նա iz.ru-ի հետ զրույցում։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետաքրքրությունն իսկապես նվազել է։

«Մենք տեսնում ենք, որ Իրանի տարածքում սկսվել է հաղորդակցությունների կառուցումը։ Կարծում եմ, որ Փաշինյանի թիմը բաց թողեց իր հնարավորությունը, Հայաստանը, կարծես թե, դուրս է մնացել խոշոր նախագծերից: Ադրբեջանը Իրանի և Ռուսաստանի հետ միասին մասնակցում է Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծմանը և, ըստ երևույթին, կկարողանա լուծել դեպի Թուրքիա ցամաքային ճանապարհի հարցը: Այդ ամենը երկիրը կդարձնի կարևոր լոգիստիկ կենտրոն»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ
Ամենադիտված