Մանկական սարսափելի խաղալիքներ, որոնց մասին չի կարելի լռել (ֆոտո)
LifeԵթե տասը տարի առաջ Սուրբ Ծննդյան տոնին սկսում էին նախապատրաստվել դեկտեմբերի կեսերից, ապա մեր օրերում աշխատանքները սկսում են եռալ Հելոուինից անմիջապես հետո: Կոմերցիոն աշխարհն այդ ընթացքում տասնյակ միլիոններ է աշխատում:
Ամենապահանջված ապրանքը, բնականաբար, մանկական խաղալիքներն են: Բացի Ձմեռ Պապից, սիրելի երեխաներին պետք է շնորհավորեն նաեւ ծնողները, բարեկամները, ընկերները, հարեւանները, ծանոթները եւ այլն: Իսկ ի՞նչը կարող է ուրախացնել երեխաներին, եթե ոչ խաղալիքը:
Սակայն հարկավոր է մտածել հետեւյալ հարցի շուրջ. «Ես ի՞նչ չեմ գնի իմ սիրելի զավակի համար»:
Մեր օրերի ամենատարօրինակ մանկական խաղալիքների վարկանիշային աղյուսակը որոշ ծնողների պետք է սթափեցնի: Երբեմն նույնիսկ ամենագրավիչ Բարբի տիկնիկի դեմքը կարող է երեխային խուճապահար անել:
Եվ այսպես, դիտում ենք նկարներն ու եզրակացություններ անում:












