Ինչու է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տիկին Գալստյանը մեզ ասում է, թե դուք ուզում եք էլիտայից ազատվել։ Էլիտա ասելով էլ հավանաբար նկատի ունի վաստակավոր արտիստներին, օրինակ շատ հարգարժան երգիչ, շատ լավ երգիչ Արմենչիկին։ Ես անձամբ շատ լավ եմ վերաբերվում Արմենչիկին ու երաաշտական ռասիզմի դավանողներից չեմ։ Ինքս ամեն ինչ լսում են՝ մետալիկայից մինչև ռաբիս։ Բայց որևէ մեկը ինձ չի կարող այդ չափանիշներով բացատրել, թե ինչու է Արմենչիկը վաստակոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
«Նրանք նույն ժանրի երգիչներ են։ Իմ ասածն այն է, որ պետությունը չէ, որ պիտի որոշի, թե որ արտիստն է վաստակավոր, որ արտիստն է ժողովրդական։ Աբսուրդ է այն հանգամանքը, որ երկրի նախագահի հրամանով որոշվում է, թե ով է ժողվրդական, ով՝ ոչ։ Էս ժողովուրդը, լավ, կարո՞ղ է ինքը որոշել՝ ով է ժողովրդական, ով ոչ։ Ո՞վ է ասել, որ ժողովրդի համար ինչ-որ երգիչ պիտի լինի էլիտա, ո՞վ է նման բան ասել»,- ասաց Ալեքսանյանը։