ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել 20-ամյա Էրիկ Հարությունյանի մահվան հանգամանքներից
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նկատի ունենալով, որ 20-ամյա Է․ Հարությունյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հրապարակումները շարունակվում են, իսկ ԶԼՄ գործընկերներիցս ստացել եմ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ մի քանի հարցումներ՝ հայտնում եմ հետևյալը․
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«2024 թվականի հունվարի 06-ին ժամը՝ 04:21-ին բուժհաստատությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը ժամը 03:45-ի սահմաններում Ալիխանյան եղբայրների փողոցի համապատասխան հասցեում արձանագրել է 2003թ․ ծնված Է․ Հ․- ի կենսաբանական մահը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Է․ Հ․-ի մահվան պատճառը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վերոնշյալ հասցեում կատարվել է դեպքի վայրի զննություն:
Ավելին՝ այստեղ