«Ամենալավ ամուսին… երեխաների անփոխարինելի ընկեր». Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքը՝ Հրանտ Թոխատյանի 66-ամյակի առթիվ
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, նշում է ծննդյան 66-ամյակը: Այս առթիվ նշանավոր դերասանին ջերմ շնորհավորանքներ են հղում ընտանիքի անդամները, գործընկերներն ու երկրպագուները:
Առանձնահատուկ ջերմությամբ է աչքի ընկել արտիստի կնոջ՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքը:
«Բարով ես ծնվել, առողջ ու հաջողակ լինես: Սիրում եմ քեզ: Ամենալավ ամուսին, տաղանդավոր դերասան, մարդ-տոն, շատերի մոտիվացիայի աղբյուր, երեխաների անփոխարինելի ընկեր»,-Instagram-ի էջի Story բաժնում գրել է դերասանուհին՝ հրապարակելով իրենց համատեղ լուսանկարը,-«Ուզում եմ՝ բոլոր նպատակներդ իրականանան, բոլորին ոգեւորես քո դրական լիցքերով ու նոր նախագծերով»,-հավելել է նա: