Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էկվադորում շարունակում է գերլարված իրավիճակը, որն ուղեկցվում է երկրի քրեակատարողական հիմնարկներում կալանավորների բունտով և հասարակական վայրերում հանցավոր խմբերի կատարած դաժան բռնարարքներով։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, զինված հանցագործները փողոցներում և այլուր կրակ են արձակում և սպանում իրավապահներին։
Բացի այդ, հաղորդվում է, որ ավազակախմբերն Էկվադորի Գուայաքիլե համալսարանում 50 ուսանողի են սպանել, իսկ փողոցում սպանել դպրոցահասակ աղջկա։
Տեղի իշխանությունները փորձում են հակազդել համատարած քաոսին․ փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել։
Հավելենք, որ Դանիել Նոբոան երկրում արտակարգ դրություն է մտցրել։