«Ռեալում» փնտրում են դավաճանի
ՍպորտՄադրիդի «Ռեալը» փորձում է գտնել այն մարդուն, որը լրատվամիջոցներին էր փոխանցել ուելսցի Գարեթ Բեյլի եւ գերմանացի Տոնի Կրոսի պայմանագրերում նշված թվերն ու «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ձախողված տրանսֆերիմանրամասները, գրում է El Mundo Deportivo-ն:
Վերջերս Football Leaks-ը հրապարակել էր ֆուտբոլիստների եւ «Ռեալի» միջեւ պայմանագրերում նշված տեղակատվությունը: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խիստ զայրացած ու անհանգստացած է միջադեպի կապակցությամբ: «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ այդ տեղակատվությունը լրատվամիջոցներին տրամադրել է ակումբի անդամներից մեկը: