Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Զորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»


ՀՀ ԱԱԾ աշխատակիցները դարձան ոստիկան․ նոր զարգացումներ Ավետիսյանների սպանության գործով

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 12-ին, հերթական անգամ փաստվեց, որ ռուս զինծառայողները բացարձակապես անտեղյակ են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համապատասխան համաձայնագրերից, եւ չգիտեն՝ որտեղ են սկսվում, ավարտվում իրենց, եւ հայկական կողմի իրավասությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը՝ ամփոփելով այսօրվա դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին ռուս սահմանապահները։ 

Ըստ փաստաբանի՝ ռուս սահմանապահների հարցաքննությունից պարզ դարձավ, որ ռուսական կողմը առաջին անգամը չէ, որ առանց հայկական կողմին տեղյակ պահելու որոնողական աշխատանքներ է կատարել։

Փաստաբանի խոսքով՝ այսօրվա դատական նիստին հետաքրքիր զարգացումներ եղան նաեւ այն առումով, որ եթե նախորդ նիստին ցուցմունք տված ռուս սահմանապահները փաստում էին, որ Պերմյակովին ձերբակալելուց ընդամենը 5 րոպե անց դեպքի վայրում եղել են նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ապա այսօր ակնհայտորեն  ինչ-որ փոփոխություն էր եղել ընդհանուր դիրքորոշման մեջ։

«Ազգային անվտանգության ծառայողները դարձել էին ոստիկաններ, եւ դեպքի վայր էին եկել ոչ թե 5 րոպե անց, այլ  40 րոպե անց։ Ավելին՝ ռուս սահմանապահները պնդեցին, որ մոտ չեն թողել եկածներին՝ լինի քաղաքացիական անձինք, թե ՀՀ ոստիկաններ»,-ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով , որ ռուս սահմանապահների հարցաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ մեղադրող կողմի՝ մարտավարական հետագա քայլերի մշակման առումով։

Նշենք, որ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները դատավարության ընթացքում փորձում են ապացուցել, որ եթե ռուսական կողմը ռուս-հայկական միջպետական պայմանագրով նախատեսված կարգով որոնողկան աշխատանքներին ներգրավեր նաեւ հայկական կողմին, Պերմյակովը ձերբակալվելուց հետո կհանձնվեր ոչ թե ռուսական կողմին, այլ հայ իրավապահներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ:

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում
Ամենադիտված