Նոր թրենդ. Հիջաբով բարբիներ (ֆոտոշարք)
LifeLife.panorama.am-ը գրում է.
24 տարեկան նիգերացի Անիֆա Ադամը Ինստագրամ է տեղադրում Բարբիի լուսանկարներ, որը հիջապ է հագել՝ ավանդական մուսուլմանական զգեստ: Այս տարածում ստացող պրոյեկտը «Հիջարբի» անունն է ստացել:
Մեծ Բրիտանիայում ուսում ստանալուց հետո, աղջիկը հայրենիք է վերադարձել և ի կատար ածել իր մոտ առաջացած միտքը: Նա խոստովանում է, որ ցանկանում է մի տիկնիկ ունենալ, որը իր պես է հագնվում:
Նիգերացի աղջիկը իր ձեռքով է պատրաստում Բարբիի համար զգեստերը: Աղջիկը միևնույն ժամանակ զբաղվում է իր սեփական ոճային բրենդը առաջ տանելով: Այս փոքր հիջաբները մեծ արձագանք են ստացել մուսուլման բլոգերների մոտ:
Անիֆա Ադամը պնդում է, որ այս պրոյեկտը միայն նորաձևությանը չէ ուղղված: Նրա կարծիքով, երեխաների համար շատ կարևոր է խաղալիքներ ունենալ, որոնք նրանց կստիպեն ընկալելիրենց մշակույթին:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)