Ժաննա Ֆրիսկեի քույրը երգչուհու բացառիկ լուսանկարներից է հրապարակել (ֆոտո)
LifeLife.panorama.am-ը գրում է.
Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, սոցցանցերի իր էջում հրապարակել է երգչուհու հին լուսանկարները հանգստի վայրից։ Նկարներում Ժաննան ուրախ է և հանգստանում է ծովափին։ Նկարները արվել են Խորվաթիայում, մի քանի տարի առաջ։
«Երեխայի հետ 4 օրով մեկնել էին Խորվաթիա. 2010 թվական», -մեկնաբանել է նկարներից մեկը Նատալյան։
Մեկ այլ նկարի տակ նա գրել է, որ կարոտում է քրոջը։
Հիշեցնենք, որ Ժաննա մահացել էր 2015 թվականի հունիսի 15-ին քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

