Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում


Նոր տարի, նոր քարոզչական պատերազմ. ի՞նչ է անելու Հայաստանը Բաքվի ինֆորմացիոն հարձակումների դեմ

Հասարակություն

Vk.com-ը գրում է, որ 2024 թվականին Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է նախապատրաստում Հայաստանի դեմ, և դա նույն «էկոլոգիական» համատեքստում, որն այդքան սիրում է և որն արդեն «փորձարկել է»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչ Սուրեն Պարսյանն անդրադառնալով 2024 թվականին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի թեմային։

Այս համաժողովն ընդունելու հայտ էր ներկայացրել նաև Հայաստանը, սակայն հետո հրաժարվել էր հօգուտ Ադրբեջանի։ Փորձագետները համոզված են, որ Բաքվի ձեռքում այդ ֆորումը կդառնա «էկոլոգիական» համատեքստում մեր երկրի վրա հարձակվելու միջոց։ Այդ համատեքստում Բաքուն կարող է հայտարարել Լեռնային Ղարաբաղի բնական ռեսուրսների շահագործման մասին, ինչպես նաև մեղադրել Հայաստանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի մեջ Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանում էկոլոգիապես խնդրահարույց պետություն։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը դա անում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նրան հետաքրքրում է ոչ թե բնապահպանական խնդիրը, այլ քաղաքականությունը։ Դրա վառ օրինակն էր Շուշիի մերձակայքում բնապահպան ակտիվիստների ակցիան, որոնց ճնշող մեծամասնությունը պետական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ էին, այլ ոչ թե քաղաքացիական հասարակության: Այդ գործողություններով նրանք մեծ ազդեցություն գործեցին Լեռնային Ղարաբաղի հայերի վրա, արդյունքում եղավ ղարաբաղցիների բռնի տեղահանում, այսինքն բնապահպանական շարժում սկսելով նրանք դա վերածեցին հարկադիր վերաբնակեցման, սեպտեմբերին ռազմական գործողության»,- ասել է Պարսյանը։

Բուն Ադրբեջանի վերաբերյալ Պարսյանը նշել է, որ այդ երկրի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է, և մինչ Հայաստանի դեմ կեղծ բնապահպանական օրակարգ ձևավորելը, Ադրբեջանը պետք է նախ նայեր իր խնդիրներին։

Հարցով, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատկերացնում են, թե Ադրբեջանն ինչ նոր քարոզչական հնարքներ ու մեղադրանքներ է պատրաստվում առաջադրել Հայաստանի հասցեին, և պատրաստվո՞ւմ են արդյոք դիմադրել դրանց, Sputnik Արմենիա գործակալությունը դիմել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարին, Հանքարդյունաբերությունը համակարգող Հովհաննես Հարությունյանին: «Մենք առանձին-առանձին չենք արձագանքում նման ահազանգերին կամ նմանատիպ խոսակցություններին և պատասխաններ չենք պատրաստում: Այն բոլոր չափանիշները, որոնք կան առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտում, մենք իրականացնում ենք մեր բնակիչների, երեխաների, մեր ապագա սերունդների համար։ Մենք չենք փորձում ինչ-որ նոր չափանիշ կիրառել միայն ինչ-որ մեկի դիսկուրսը ցրելու համար»,- ասել է Հարությունյանը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին պաշտոնական մակարդակով Հայաստանն արդեն պատասխանել է Ադրբեջանի կեղծ բնապահպանական մեղադրանքներին կապված Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ, և այդ թեմայով այլևս ասելիք չկա։ «Կարծում եմ, որ բնապահպանական այս հայտարարությունները համարժեք են այն հայտարարություններին, որոնք մենք արդեն լսել ենք անցյալ տարի: Լիազոր մարմինը՝ բնապահպանության նախարարությունը, այդ հարցի վերաբերյալ արդեն հայտարարություն է արել, և մենք հավատարիմ ենք մնալու դրա շրջանակին»,- ասել է նա:

Անկախ նրանից, թե ինչպես է հարևան երկիրը մտադիր բնապահպանական ասպեկտները ներառել իր քաղաքական ռազմավարության մեջ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը, հավատարիմ է մնում իր հստակ ուղուն:

«Այդ ուղին ներառում է անցումային դրույթներ էներգետիկայի, արտանետումների կրճատման, ջրի մաքրման և վերամշակման համակարգերի կառուցման ոլորտում: Ինչ էլ որ ասի ադրբեջանական կողմը, մենք՝ որպես կազմակերպություն, կզբաղվենք մեր գործով», - ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Բնապահպանների՝ հանքարդյունաբերության կողմից բնությանը և մարդու առողջությանը հասցված վնասի, ինչպես նաև Քաջարանում հիվանդ երեխաների ծնվելու մասին հայտարարություններին, Ստեփանյանը վստահեցրել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ։

«Վախի միջոցով փորձում են կառավարել հասարակությանը, Քաջարանում առողջ երեխաներ են ծնվում, Սյունիքի մարզը, ըստ պաշտոնական վիճակագրության, աչքի է ընկնում իր առողջական ցուցանիշներով՝ լավ իմաստով, պետք չէ հանրությանը վախեցնել գոյություն չունեցող թեմաներով, հիվանդություններով, ուռուցքներով»,- ասել է Ստեփանյանը։ Նրա խոսքով, որոշակի շրջանակներ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, մինչդեռ այդ խնդիրներից շատ են և մեծ ներդրումներ են պահանջում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Բնապահպանական համաժողովը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերին։ Հայաստանը հրաժարվել է համաժողովը հյուրընկալելու իր հայտից Ադրբեջանում պահվող 32 բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»
Ամենադիտված