«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Հինգշաբթի կհայտարարեմ «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերես Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Նոր Նորք վարչական շրջանում բակերը լցված են կեղտաջրով. բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր»-ից Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին ԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում


Գառնիի բնակիչն անասնաֆերմայում թրաֆիքինգի է ենթարկել երեք կնոջ ու 9-ամյա երեխայի

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու, ինչպես նաև անչափահաս ու մանկահասակ երեխայներին նվազագույն կենցաղային պայմաններով ապահովելու անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության հանգամանքների առումով Արարատի մարզի երեք բնակչուհու, այդ թվում մոր և դստեր վիճակի խոցելիությունը, թրաֆիքինգի ենթարկելու՝ շահագործելու դիտավորությամբ, նրանց առաջարկել է իրեն պատկանող՝ Գառնի համայնքում տեղակայված անասնաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները:

Հիշյալ կանայք, հույս ունենալով, որ կվարձատրվեն այդ աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, համաձայնել են տղամարդու առաջարկին։

Աշխատանքները կատարելու համար կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը՝ իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ, 2023թ. հունվարից, տեղափոխվել ու բնակվել են հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից։

Նրանց համար անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ձեռք բերված ապրանքների վերաբերյալ նշումներ կատարելուց հետո նրանց աշխատած գումարի հետ հաշվարկ կատարելու խոստումով:

Այնուհետև, հիմնականում աշխատանքի հետ կապված դժգոհությունների առիթներով, 38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցրել բռնություն կիրառելու սպառնալիքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև ստիպել է կատարել այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն:

Կանանցից մեկի՝ 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը նրան վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ՝ նրա կատարած աշխատանքի դիմաց նրան վճարելու և խանութից վերցրած ապրանքների գումարն իբրև ծախս հաշվարկելու և այդ գումարների տարբերությունը պարզելու նպատակով, երբեք չի կատարել։ Ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2.004.740 ՀՀ դրամ գումարի չափով պարտք։

Մոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է ընդամենը 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է 480.480 ՀՀ դրամ։ Այս անորոշությունը 38–ամյա տղամարդը օգտագործել է որպես հիշյալ կանանց շահագործման վիճակում պահելու նպաստավոր պայման:

Բացի այդ, 38–ամյա տղամարդը, երեխային թրաֆիքինգի ենթարկելու նույն դիտավորությամբ, պահանջել է, որ 2023թ. հունվարից իր կողմից արդեն շահագործման վիճակում գտնվող ընտանիքի 9-ամյա երեխան նույն տարվա փետրվարից յուրաքանչյուր օր արթնանա առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնի անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը: 9–ամյա երեխան, մինչև հունիսի 7-ը, նաև անձրևոտ և ցուրտ օրերին, հիշյալ անձանց հետ խոշոր եղջերավոր անասունների հոտը տարել է անասնաֆերմայից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, որտեղ մինչև ժամը 16.00-17.00-ի սահմանները մնացել և օգնել է կազմակերպել կենդանիների արածելը, իսկ երեկոյան նրանց տեղափոխել գոմ:

Վերոնշյալ անձինք կարողացել են 38–ամյա տղամարդու կողմից ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մոր և դստեր ահազանգով, իրենց են այցելել ոստիկանները։ Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային հեռախոսաքարտը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի 38–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ» Հինգշաբթի կհայտարարեմ «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերես Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքըԹևս կկտրեմ, բայց չեմ համագործակցի այս կառավարության հետ Փոփոխության հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունիցԱյն ելույթը, որը վերջակետ կդնի Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարմանը. պարտադիր դիտելՀո ճղճղալո՞վ չի, ,մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան4 օրից մենք բոլորս գնալու ենք ընտրության ու փոխարինենք Փաշինյանին , Ուժեղ Հայ մարդով. Նարեկ ԿարապետյանՀունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել ԿարապետյանՈրդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար ՂումաշյանԳյուղմասնագիտություններն այդպես էլ գրավիչ չեն դառնում. երիտասարդները պատրաստ չեն «անհարմար գործին»Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը Ինչ խոսք, շատ ազդեցիկ ելույթ էր Ռուբեն Մխիթարյանի կողմից. Աննա ԿոստանյանՀանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը. ՀայաՔվեՓաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ ՀայաստանՄերգելյան ինստիտուտը ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է սեփական արտադրության վարժասարքերըՓաշինյանի և Ալիևի ծրագրերը հօդս են ցնդելու. Նարեկ ԿարապետյանԴիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա ՀովսեփյանՃակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ ՎարդևանյանԲոլորս այսօր հրապարակը ողողել ենք դրական էներգիայով, պատվով ենք անցել այս ընթացքը․ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը«Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը (տեսանյութ) Այսօր 23։15-ին դիտե'ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանին«Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ». Ալիկ Ալեքսանյանը պիտի լիներ այստեղ, բայց 2 ամսով կալանավորեցին նրան այսօրԱստված չտա, որ Փաշինյանը վերարտադրվի, ենթադրություն չեմ անի, ես իմ ձևով եմ մասնակցում․ Արման ՆավասարդյանՔՊ-ն մարդկանց միայն բանտ նստացնել գիտի, Ալիկ Ալեքսանյանն ինչի՞ պիտի կալանավորվեր, գործ չկա այդտեղ․ Արամ Վարդևանյան«Յուրաքանչյուրս ունենք փոխարինողներ, պայմանավորվել ենք՝ մինչև վերջ գնալու ենք»․ Նարեկ ԿարապետյանՀենց իրենք են մեր երկիրը հասցրել անդունդի եզրին․ Նարեկ Կարապետյանն՝ իշխանություններին (տեսանյութ) Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇՓոփոխության քայլերթը․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց երթն Արաբկիր վարչական շրջանից ընթանում է դեպի Հանրապետության հրապարակՈւժեղ Հայաստանի քայլերթը դեպի հրապարակՊետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ ԿարապետյանԳնա ընտրության, բեկիր Հայաստանի ճակատագիրը, փոխիր ներկան և ապահովիր ապագան․ Աննա ԿոստանյանՍիրելի՛ թոշակառու, քո ձայնը տո՛ւր մեզ, քո ձայնը տո՛ւր «Ուժեղ Հայաստանին» (Համար 3) և պահանջի՛ր քո արժանապատիվ, բարձր թոշակը․ Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԳործող իշխանությունը չի հասկանում, որ խաղաղությունը կրոն չէ, այլ ինստիտուցիոնալ անվտանգային համակարգ է․ Կարպիս ՓաշոյանԴու արժանի՛ ես փոփոխության Հունիսի 3 Ժամը 19։00 Արի՛ Հանրապետության հրապարակ․ Ուժեղ ՀայաստանՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղիԱրարատ Միրզոյանը զարմացած է, որ մենք ուզում ենք դատենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրողներին․ Էդմոն ՄարուքյանՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Փաշինյան, մենք պարտավորվում ենք ընդունել «Սաֆարովի կանխարգելման օրենքը» և կանխել 300,000 ադրբեջանցիների բերելու ձեր ծրագիրը․ Ուժեղ ՀայաստանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նոր Նորքում է
Ամենադիտված