Բաքվում հերթական քաղաքացիական ակտիվիստն է ձերբակալվել
Միջազգային«Սումգայիթյան երիտասարդության իրավական կրթության» հասարակական միավորման նախագահ եւ «Յուքսելիս նամինե» (Հանուն առաջընթացի) թերթի գլխավոր խմբագիր Էլչի Մամեդովը այսօր Եվրոպայից վերադարձին ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում:
Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է նրա տեղակալ Էլչին Հասանովը: Նրա խոսքով` դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Մամեդովը հասցրել է զանգահարել Հասանովին եւ հայտնել իր ձերբակալության մասին:
Մամեդովը հասարակական կազմակերպությունների մեծ խմբի գործունեոթւյան հետաքննության գործով 2014 թվականի նոյեմբերին կանչվել էր գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչություն:
Ապրիլի սկզբին նրան հայտնել են, որ գործով անցնում է որպես մեղադրյալ: Այդուհանդերձ, ապրիլի 19-ին Մամեդովին թողել են դուրս գալ երկրից, երբ նա մեկնում էր Ստրասբուրգ` ԵԽԽՎ նստաշրջան, եւ մինչ այժմ գտնվում էր Եվրոպայում:2015 թվականի ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են 37 հասարակական քաղաքացիական ակտվիստներ, լրագրողներ եւ իրավապաշտպաններ:
Միջազգային կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 100-ը:
Միջազգային կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 100-ը: