Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Հինգշաբթի կհայտարարեմ «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերես Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Նոր Նորք վարչական շրջանում բակերը լցված են կեղտաջրով. բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր»-ից Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին ԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել Կարապետյան


Կարենը զnհվեց խրամատում, մանկության ընկերոջ ձեռքից բռնած

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Լուսանկարից մեզ նայող այս լուսավոր տղան Կարեն Մարտիրոսյանն է, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից։ Կարենը մեկն է այն հարյուրավոր երիտասարդներից, ով կյանքը դրեց հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, կռվեց մինչև վերջին շունչը, որ ապրի հայրենիքը։ 

Հայրը՝ Էրիկ Մարտիրոսյանը MediaHub-ի հետ զրույցում արցունքները չի կարողանում զսպել, ասում է՝ ամենադժվար բանն այն է, որ հերոս որդու մասին խոսելիս, ամենաուժեղ պահին թուլանում է․ «Կարենը մեր ուժն էր, մեր հենարանը, հիմա նրա կորստով, արժեզրկվեց անգամ ապրելը»։ 

Ընդամենը 24 տարեկան էր Կարենը։ 44-օրյա պատերազմին հոր հետ կամավորագրվելով Եղնիկներում, զինադադարից հետո, որոշել էր ծառայությունը հայրենիքին շարունակել պայմանագրային հիմունքներով, հերթափոխում էր Հաթերքի դիրքերում։ 

«Պարապած, կոփված տղա էր Կարենը, սովորական հայ տղա, որ գուցե շատերից ավելին էր սիրում հայրենիքը։ Հաճույքով էր բարձրանում դիրքեր, իսկ հանգստյան օրերին մեզ էր օգնում»,- ասում է հայրը, ափսոսանքով նշում, որ հիմա անցյալով է խոսում որդու մասին։ 

Ինքնամփոփ, ինչ-որ տեղ ամաչկոտ տղան շնորհիվ իր ֆիզիկական կարողությունների, նաև ճարպիկ էր։ Դա է թերևս պատճառը, որ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին, երբ լուրեր տարածվեցին նույն դիրքի անձնակազմի զոհվելու մասին, ծնողները սկզբում չհավատացին։ «Այդ օրը նա զանգեց ինձ, հարցրեց բոլորից։ Փոխարենը մենք մտածեինք իր մասին, նա էր անհանգստանում մեր մասին, անընդհատ խնդրում էր, որ ուշադիր լինենք։ Հաջորդ օրն առավոտյան գյուղը տարհանվում է, իսկ թեժ մարտերն այդ ուղղությամբ շարունակվում էին»,- վերհիշում է Էրիկը։ Ստեփանակերտ տարհանվելուց հետո, նույն օրը կեսօրին հաստատվում է զինադադարը, իսկ հայրը սկսում է որդու որոնումները։

«Զանգելն այդ օրերին բացարձակ հնարավոր չէր, որևէ մեկի մասին տեղեկություն իմանալու համար գնում էինք հոսպիտալներ, հիվանդանոցներ, օրերով եղել եմ մորգում, բայց անարդյունք»։

Հետո եկավ սեպտեմբերի 23-ը։ Մարտակերտից շատ դիակներ են տեղափոխել Ստեփանակերտ։ Մեր համագյուղացիներից մեկը՝ Մերուժանը, գնաց ու ճանաչեց և՛ իր եղբորը՝ Վարդանին, և՛ Էրիկի որդուն՝ Կարենին։ Նրանք ընկերներ էին, նույն դիրքում են կռվել ու միասին էլ զոհվել։ 

«Հետո իմացանք, որ ռուս խաղաղապահների հետ դիերը դիրքերից իջեցնելիս մարտական հենակետում Կարենն ու Վարդանը զոհվել են իրար ձեռքից բռնած, հավանաբար, փորձում էին իրար օգնել, բայց վնասվածքները շատ են եղել, տղերքը չեն դիմացել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Էրիկի հոգու ցավը ոչ ոք չի կարող մեղմել։ Կարենի և Արցախի կորստով ոչ՛ հայրը և ոչ՛ մայրը դեռևս իրենց տեղը չեն գտնում. «Մարմնի ցավն ուրիշ է, հոգունը՝ ուրիշ»։ 

Սեպտեմբերյան իրադարձությունները Մարտիրոսյանների ընտանիքից խլեց նաև Էրիկի դստեր՝ Մերիի ամուսնուն։ Նա փրկարար էր Առաջաձոր գյուղի հենակետում, կրակի բաժին դարձավ սեպտեմբերի 25-ին, կնոջ խնամքին թողնելով 3 անափահաս երեխա։ Իսկ պատերազմում՝ սեպտեմբերի 19-ին զոհվեց նաև Կարենի եղբայրը, մորաքրոջ տղան՝ Էդվարդը։ 

Հայրն ասում է, որ Կարենը շատ ինքնուրույն ու նպատակասլաց երիտասարդ էր, արդեն իսկ մտածում էր ընտանիք կազմելու մասին։ «Բայց չգիտեմ, գուցե ընտրյալ ուներ, ինձ բան չի ասել։ Կարենի բոլոր երազանքները կապված էին Արցախի հետ։ Հայրենիքի ու Կարենիս կարոտն այժմ առնում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- հավելեց Էրիկ Մարտիրոսյանը։  

Հունան Թադևոսյան

Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ» Հինգշաբթի կհայտարարեմ «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերես Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքըԹևս կկտրեմ, բայց չեմ համագործակցի այս կառավարության հետ Փոփոխության հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունիցԱյն ելույթը, որը վերջակետ կդնի Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարմանը. պարտադիր դիտելՀո ճղճղալո՞վ չի, ,մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան4 օրից մենք բոլորս գնալու ենք ընտրության ու փոխարինենք Փաշինյանին , Ուժեղ Հայ մարդով. Նարեկ ԿարապետյանՀունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել ԿարապետյանՈրդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար ՂումաշյանԳյուղմասնագիտություններն այդպես էլ գրավիչ չեն դառնում. երիտասարդները պատրաստ չեն «անհարմար գործին»Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը Ինչ խոսք, շատ ազդեցիկ ելույթ էր Ռուբեն Մխիթարյանի կողմից. Աննա ԿոստանյանՀանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը. ՀայաՔվեՓաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ ՀայաստանՄերգելյան ինստիտուտը ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է սեփական արտադրության վարժասարքերըՓաշինյանի և Ալիևի ծրագրերը հօդս են ցնդելու. Նարեկ ԿարապետյանԴիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա ՀովսեփյանՃակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ ՎարդևանյանԲոլորս այսօր հրապարակը ողողել ենք դրական էներգիայով, պատվով ենք անցել այս ընթացքը․ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը«Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը (տեսանյութ) Այսօր 23։15-ին դիտե'ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանին«Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ». Ալիկ Ալեքսանյանը պիտի լիներ այստեղ, բայց 2 ամսով կալանավորեցին նրան այսօրԱստված չտա, որ Փաշինյանը վերարտադրվի, ենթադրություն չեմ անի, ես իմ ձևով եմ մասնակցում․ Արման ՆավասարդյանՔՊ-ն մարդկանց միայն բանտ նստացնել գիտի, Ալիկ Ալեքսանյանն ինչի՞ պիտի կալանավորվեր, գործ չկա այդտեղ․ Արամ Վարդևանյան«Յուրաքանչյուրս ունենք փոխարինողներ, պայմանավորվել ենք՝ մինչև վերջ գնալու ենք»․ Նարեկ ԿարապետյանՀենց իրենք են մեր երկիրը հասցրել անդունդի եզրին․ Նարեկ Կարապետյանն՝ իշխանություններին (տեսանյութ) Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇՓոփոխության քայլերթը․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց երթն Արաբկիր վարչական շրջանից ընթանում է դեպի Հանրապետության հրապարակՈւժեղ Հայաստանի քայլերթը դեպի հրապարակՊետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ ԿարապետյանԳնա ընտրության, բեկիր Հայաստանի ճակատագիրը, փոխիր ներկան և ապահովիր ապագան․ Աննա ԿոստանյանՍիրելի՛ թոշակառու, քո ձայնը տո՛ւր մեզ, քո ձայնը տո՛ւր «Ուժեղ Հայաստանին» (Համար 3) և պահանջի՛ր քո արժանապատիվ, բարձր թոշակը․ Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԳործող իշխանությունը չի հասկանում, որ խաղաղությունը կրոն չէ, այլ ինստիտուցիոնալ անվտանգային համակարգ է․ Կարպիս ՓաշոյանԴու արժանի՛ ես փոփոխության Հունիսի 3 Ժամը 19։00 Արի՛ Հանրապետության հրապարակ․ Ուժեղ ՀայաստանՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղիԱրարատ Միրզոյանը զարմացած է, որ մենք ուզում ենք դատենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրողներին․ Էդմոն ՄարուքյանՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Փաշինյան, մենք պարտավորվում ենք ընդունել «Սաֆարովի կանխարգելման օրենքը» և կանխել 300,000 ադրբեջանցիների բերելու ձեր ծրագիրը․ Ուժեղ ՀայաստանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նոր Նորքում էՊապիկյանի տեղը ոչ թե բանակն է, այլ կրկեսը. Նաիրա Գևորգյան«Կարպիսը հեղափոխությանը չմասնակցեր`Արարատ Միրզոյանը փոխվարչապետ չէր դառնա». Էդմոն Մարուքյան
Ամենադիտված