Խոշոր ավտովթար Վաղարշապատում․ վարորդը հարվածել է 2 մեքենայի, ապա կոտրել խելացի կանգառը․ տեսանյութ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ Հրապարակի թղթակիցն ականատես եղավ խոշոր ավտովթարի․ Վաղարշապատ քաղաքի մշակույթի տան մոտակայքում Մերսեդես մակնիշի ավտոմեքենան բախվել էր երկու մեքենայի, որից հետո հարվածել խելացի կանգառին՝ մասնակի կոտրելով այն։Հրապարակի թղթակցի հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունն է վատացել, որից հետո նա կորցրել է կառավարելու ունակությունը։Վարորդին հոսպիտալացրել են։ Հարազատներից մեր թղթակցին ասացին, որ այս պահին դեռ բուժզննում է անցնում, վիճակը բավարար է։
Նշենք, որ տեղում աշխատում են ՆԳՆ բաժնի ոստիկանները։
Մանրամասները՝ տեսանյութում։