Աստղային ոճ. Մոնիկա Բելուչի
LifeԱյս դերասանուհու անունը փայլում է հոլիվուդյան ամենացանկալի կանանց ցուցակների առաջին հորիզոնականներում: Իտալացի գեղեցկուհին կարողացել է իր ուրույն տեղը զբաղեցնել թե հոլիվուդյան, թե եվրոպական կինոարտադրության մեջ:
Մոնիկա Բելուչին շատերի համար է համարվում գեղեցկության խորհրդանիշ: Ինքը` դերասանուհին խոստովանում է, որ գեղեցկությունը երբեմն խանգարել է իրեն.
«Չեմ ցանկանում, որ իմ մեջ միայն գեղեցիկ կին տեսնեն. Դա խանգարում է, որ գնահատեն դերասանական տաղանդս»,-մի առիթով նշել է Բելուչին:

51-ամյա դերասանուհին պատանեկության տարիներին էլ է անախորժություններ ունեցել արտահայտիչ արտաքինի պատճառով.
«Ինձ հայրս սովորեցրեց գնահատել գեղեցկությունս: Նա ասաց, որ ես ունեմ աչքի ընկնող արտաքին եւ չպետք է դրա պատճառով խուսափեմ մարդկանցից: Մարդկանց միշտ էլ հետաքրքրում է գեղեցիկը»:
Գեղեցկուհին տարբեր առիթներին ներկայանում է իր գեղեցիկ կառուցվածքն ընդգծող զգեստներով, որոնք սիրում է համադրել համապատասխան զարդերով: Մոնիկային, երբեմն, միջոցառումներին կարելի է տեսնել նաեւ դասական ոճի տաբատներով եւ վերնաշապիկներով:
Բելուչին իր գեղեցկությունը հաճախ շեշտում է աչքերի վառ դիմահարդարմամբ եւ կարմիր շրթներկով:
«Աստղային ոճ»-ի այսօրվա հերոսուհին Մոնիկա Բելուչին է:
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան