Չիկագոյում վերականգնել են Վան Գոգի սենյակը
LifeLife.panorama.am-ը գրում է.
Չիկագոյում առաջարկում են վարձակալել սենյակ, որը ֆրանսիական Առլե քաղաքում լեգենդար հոլանդացի նկարիչ Վան Գոգի սենյակի ճիշտ նմանակումն է։
«Վան Գոգի սենյակի» վարձակալության գինը մեկ օրվա համար կազմում է 10 դոլար։ Այն ներկայացված է հայտնի Airbnb կացարանների որոնողական համակարգում։
Հայտնի է, որ սենյակը ստեղծելու վրա ծախսվել է 4 շաբաթ։ Միակ տարբերությունը այն է, որ նկարիչի պատկերած սենյակում դրված է մեկտեղանոց մահճակալ, իսկ առաջարկվող սենյակում մահճակալը երկտեղանոց է։
Սենյակը Չիկագոյի Արվեստների ինստիտուտի Վան Գոգին նվիրված ցուցադրության մի հատվածն է։
«Սենյակը հնարավորություն է տալիս երկարացնել ցուցադրությունից առաջացած տպավորությունը։ Նման սենյակը հնարավորություն է տալիս հայտնվել Վան Գոգի, որպես իրական մարդու, պատմության ներսում»,- մեկնաբանել է Չիկագոյի Արվեստների ինստիտուտի ներկայացուցիչ Ամանդա Հիքսը։
Նա նաև նշել է, որ ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 10-ը։ Նրա խոսքերով սենյակի վարձակալությունը ամբողջ փետրվար ամսվա համար արդեն վաճառված է։