«Սպարտակի» գլխավոր տնօրենը չի բացառել Յուրա Մովսիսյանի վերադարձը ռուսական ակումբ
Ուշադրության կենտրոնումՄոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը չի բացառել Յուրա Մովսիսյանի վերադարձը ռուսական թիմ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Sovsport.ru կայքին տված հարցազրույցում ակումբի տնօրենը նշել է, որ իրենք Մովսիսյանի հետ որևէ խնդիր չունեն եւ բավական լավ են բաժանվել:
«Հասկանում եմ նրա ցանկությունը խաղալու ԱՄՆ-ում: Երբեք մի ասա երբեք: Եթե Յուրան ցուցադրի իրեն, խաղա այնպես, ինչպես ժամանակին, ամեն ինչ հնարավոր է: Ավելին, ցանկանում եմ բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր հեռացել են «Սպարտակ»-ից, լավ կարիերա ունենան, նրանք խաղալ գիտեն»,- ասել է Սերգեյ Ռոդիոնովը :