14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածից Ֆրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը ՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր


«Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է իրականացվում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru-ն «Երևանի՝ Մոսկվայից բաժանվելու նրբությունները. «Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է իրականացվում»» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են: Ու թեև պաշտոնական մակարդակով երկու երկրներն էլ վստահեցնում են, որ սուր խնդիրներ ու հակասություններ չկան, բայց ոչ պաշտոնական մակարդակով Երևանը հրաժարվում է Մոսկվայի հետ նույն հարթակներում հայտնվելուց։ Փորձագետները mk.ru-ին պատմել են, թե ինչի են փորձում հասնել Հայաստանի իշխանությունները նման գործողություններով, և արդյո՞ք այդ երկիրը կարող է վերջնականապես երես թեքել Մոսկվայից։

Սերգեյ Մարկով, քաղաքագետ. - Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ հույս ունեին, որ Ռուսաստանը կօգնի լուծել Ղարաբաղի հարցը։ Նրանք սպասում էին, որ ռուս զինվորները կգնան իրենց համար կռվելու։ Բայց երբ 2020 թվականին սկսվեցին մարտերը, Մոսկվան չեզոք դիրք գրավեց։ Արդյունքը եղավ հայկական բանակի պարտությունը 44-օրյա պատերազմում։ Դրանից հետո Երևանը հրաժարվեց մարտավարությունից, բայց ոչ ռազմավարությունից։ Ինչ-որ մեկը պետք է օգներ նրանց՝ լուծել իրենց խնդիրները։ Քանի որ Ռուսաստանը դա չարեց, նրանք հայացքն ուղղեցին Ֆրանսիա և ԱՄՆ, քանի որ այնտեղ հայկական սփյուռքը բավականին ուժեղ է, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հստակ հայամետ դիրք է գրավում։

Սակայն դեպի այդ երկու երկիր շրջվելու ճանապարհին կա մեկ մեծ խոչընդոտ. Հայաստանի բնակչությունը հիմնականում ռուսամետ է։ Փաշինյանին պետք է գոնե չեզոքացնել դա, և այդ նպատակով նա փորձում է սադրել Մոսկվային, որ հասնի Ռուսաստանի իշխանությունների կոշտ արձագանքներին։ Արժե ասել, որ Ռուսաստանում հաշվարկել են այդ ռազմավարությունը և հնարավորինս մեղմ ու նուրբ են գործում Երևանի նկատմամբ։ Յուրաքանչյուր բոյկոտի արձագանքում են՝ ասելով, որ իրենք «հասկանում են նրանց դիրքորոշումը»։ Այսինքն, հիմա Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է տարվում։ Իսկ երբ սոցիոլոգիապես չեզոք վերաբերմունք լինի, նրանք կարող են շրջվել դեպի Ֆրանսիա և ԱՄՆ։

ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչին. - Սա Ռուսաստանի հետ փոխգործակցության ակտիվության աստիճանական նվազման և արևմտյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացման միտում է, որը վերջերս արձանագրել են Հայաստանի իշխանությունները։ Ինձ թվում է, որ դա Հայաստանի արևմտյան գործընկերների պայմաններից մեկն է, որոնք փորձում են Փաշինյանի՝ Ղարաբաղյան մարտի դաշտում և բանակցային գործընթացում պարտության պատասխանատվությունը Ռուսաստանի վրա փոխադրելու նրա ցանկությունը առավելագույնս օգտագործել։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանություններն իրենք դեռևս որևէ կտրուկ քայլ չեն ձեռնարկել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հարցում։ Նրանք հասկանում են, որ նման քայլերը հղի են Հայաստանի համար շատ լուրջ սոցիալտնտեսական վտանգներով։ Ավելին, Ռուսաստանը հանդիսանում է առանցքային առևտրային գործընկերը, ներդրողը և երկրի հիմնական ենթակառուցվածքային ձեռնարկությունների բաժնետերը: Բայց կա միտում, և Հայաստանը կարող է վերջնականապես որոշել՝ դուրս գալ մեր երկրների միջև ներկայումս գոյություն ունեցող դաշնակցային հարաբերություններից։ Արդյունքում, կարծում եմ, որ վաղ թե ուշ Ռուսաստանի ղեկավարությունը կսկսի փոխադարձ քայլեր ձեռնարկել՝ հասկանալով, որ սկզբունքորեն կորցնելու ոչինչ չկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Ամենադիտված