Վրաերթ Արմավիրի մարզում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ ժամը 07:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Մարատ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույնի մարզի բնակիչ 53-ամյա Արարատ Գ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վարորդը ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: