Ահազանգել են՝ աղբամանների մոտ շան սատկած ձագեր կան` արնաշաղախ, գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած․ տղամարդը խոստովանել է արարքը
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մի բնակչուհի ահազանգել էր ոստիկանություն, որ աղբամանների մոտ շան սատկած ձագեր կան` արնաշաղախ, գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր խոշտանգված ձագերին:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը դրսևորել էր Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 42-ամյա բնակիչը: Դեկտեմբերի 20-ին նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
42-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: