Զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ. ՀՀ Ոստիկանություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք։
Մասնավորապես, բավցահայտվել է խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Ավելին՝ այստեղ