Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում


«Պետք չէ վախեցնել հանրությանը». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը

Հասարակություն

Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը և TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի) ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը: Կայուն զարգացման տարեկան հաշվետվության նպատակն է ներքին ու արտաքին շահագրգիռ կողմերին ներկայացնել ԶՊՄԿ-ի կայուն զարգացման ուղղությունները, իրականացված միջոցառումները և արձանագրված արդյունքները:

Нет описания.

Կոմբինատն արդեն երկրորդ տարին ներկայացնում և այսուհետ ամեն տարի ներկայացնելու է այս հաշվետվությունը: Այն պատրաստվել է «Գրանդ Թորնթոն Հայաստան» ընկերության մասնակցությամբ: Այս տարի այն կազմվել է GRI (Հաշվետվողականության գլոբալ նախաձեռնության) չափանիշներին համապատասխան: ԶՊՄԿ-ն հանձնառություն է ստանձնել և, ի հաստատումն իր հանձնառության, 2023 թ.-ին մշակել է 2022 թ.-ի հաշվետու տարվա համար «Կլիմային առնչվող ֆինանսական հաշվետվողականության աշխատանքային խմբի հանձնարարականներին համապատասխանող կլիմայական ռիսկերի վերլուծություն» զեկույցը:

Нет описания.

Զեկույցի ներկայացման մեկնարկին ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ողջունելով ներկաներին, նշեց, որ զեկույցի հրապարակմամբ իրենք ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ որպես ընկերություն համապատասխանել կայուն զարգացման չափանիշներին: «Սա ԶՊՄԿ-ի գիտակցված ընտրությունն է, վստահ ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար փոխշահավետ զարգացման ուղին և Հայաստանի տնտեսական աճի մեջ մաքսիմալ ներդրումը պայմանավորված է լինելու մեր գործունեության բոլոր ոլորտներում պատասխանատու մոտեցմամբ»,-նշեց Խուդոլին:

Нет описания.

Աշխատաժողովի ժամանակ ցուցադրվեց «ԶՊՄԿ. Կայուն զարգացման հեռանկարը» տեսանյութը, որի ժամանակ ներկայացվեցին կոմբինատի կողմից իրականացվող սոցիալական և բնապահպանական ծրագրերը: Մասնավորապես՝ պարզ դարձավ, որ 2022 թ.-ին GRI կազմակերպության հետ իրականացվել են ռեկուլտիվացիոն շերտի ուսումնասիրման աշխատանքներ, կիրականացվի պոչամբարի սեյսմիկ կայունության բարձրացման ծրագիրը, սոցիալական ծրագրերի նպատակով ստանդարտների վերահսկողության շրջանակում  իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների կրման հսկողություն, փոշու կառավարման ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մառախուղային 3 թնդանոթ, 2024 թ.-ին կտեղադրվի 4 ստատիկ և 2 շարժական թնդանոթ: Սոցիալական ծրագրերի նպատակով ընկերությունը ներդրել է 15 մլն դոլար, 2022 թ.-ին միայն սպորտի ուղղությամբ՝ 500 մլն դրամ, աջակցելով ավելի քան 10 սպորտաձևի:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում: Առաջինի ժամանակ խոսվեց զեկույցում ներկայացված հիմնական եզրակացությունների և նպատակների, իսկ երկրորդի ժամանակ՝ հանքարդյունաբերության կայուն զարգացման և զարգացող աշխարհի ու Հայաստանի հնարավորությունների մասին: Աշխատաժողովի հատուկ հյուրը Հակամարտությունների կարգավորման և կայուն զարգացման առաջատար փորձագետ Ջոն Հարքերն էր:

Нет описания.

Աշխատաժողովի ընթացքում լրատվամիջոցների խնդրանքով ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պատասխանեց նաև հանրությանը հուզող մի շարք հարցերի: Զրույցի սկզբում, անդրադառնալով TCFD ստանդարտներին համապատասխան հետազոտություն անցկացնելուն, նշեց, որ դա կոմբինատի պարտավորվածությունն է համահունչ քայլել միջազգային ստանդարտներին և սա առաջին քայլերից մեկն էր: «Այս հետազոտությունը մեր նախաձեռնությունն էր, այն մեզանից որևէ մեկը չի պահանջել: Սա եղել է զուտ բիզնես որոշում: Լավագույն փորձն այսօր աշխարհում թելադրում է, որ ընկերություններն ունենան նման հաշվետվողականություն և մենք գնում ենք դրա հետևից»,-ընդգծեց Ստեփանյանը:

Հավելեց՝ արդյունքում, այո, բացահայտել են բացեր: «Օրինակ՝ TCFD-ի մասով մեր որդեգրած ռազմավարության մեջ ինչ շտկումներ պետք է անենք, որպեսզի այն համապատասխանի այն ստանդարտին, որին ցանկանում ենք հասնել: Մյուս կողմից, աշխատանքային անվտանգությունը այն հարթակն է, որտեղ դեռ շատ անելիք ունենք, չնայած մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին մեկ տարվա ընթացքում: 2023 թ.-ի հաշվետվության մեջ արդեն կտեսնեք առաջընթացն աշխատանքային անվտանգության մասով, բայց աշխատանքային անվտանգության մշակույթ ձևավորելու տեսանկյունից երկար ճանապարհ պետք է անցնենք: Դա այն հարթակն է, որտեղ որպես ղեկավար կոմպրոմիս չունենք, այսինքն՝ խախտվում է աշխատանքային անվտանգության կանոնը, դա ունենում է իր հետևանքը, քանի որ սա մարդու առողջության և կյանքի հետ կապված հարց է: Բնապահպանական հարցերը հերթականությամբ լուծվում են: Օդի աղտոտվածության, մասնավորապես փոշու կառավարում ենք իրականացնում: Այդտեղ էլ պետք է բարելավումներ անենք, սա շարունակական աշխատանք է: Ինչպես նշեց կոմբինատի տնօրենը, կայուն զարգացումը վերջնանպատակ չէ, այլ ամենօրյա աշխատանք»,-ասաց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենը:

Ստեփանյանն անդրադարձավ նաև բնապահպանների կողմից տրվող մեկնաբանություններին, որ հանքարդյունաբերությունը վնասում է երկրի բնությանը և, օրինակ՝ Քաջարանում առողջ երեխաներ չեն ծնվում: «Վախերով կառավարել հանրությանը, այս միտքը տեղավորվում են այդ կոնցեպտի մեջ: Քաջարանում ծնվում են առողջ բալիկներ, սպորտում գրանցված վերջին հաջողությունները, որոնց մասնակցություն ունի կոմբինատը որպես ֆինանսավորող, դրա ապացույցն են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզը դրական իմաստով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առողջապահական ցուցանիշներով: Պետք չէ վախեցնել հանրությանը գոյություն չունեցող վախերով: Իրականում, երբ նման հարցեր են բարձրացնում, շեղում են իրական խնդիրներից, որոնք շատ են և ներդրում են պահանջում»,-եզրափակեց նա:

Լուսինե Առաքելյան

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին
Ամենադիտված