Խոշոր հրդեհ է բռնկվել «Արմավիրի տեխնիկական դպրոց» ՍՊԸ-ի տարածքում․ ժամանել է մարզի ոստիկանապետը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքում՝ Բաղրամյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արմավիրի տեխնիկական դպրոց» ՍՊԸ-ի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։