Այդքան օգտակար հատկանիշներ սոխի մեջ, բայց..
LifeՍոխը լավ է շնչառական և իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություններ և ուժեղ հակառակորդ է ինֆեկցիոն հիվանդությունների համար: Սոխը կարող է կանխել կամ թուլացնել մի շարք շնչառական հիվանդություններ, որոնց թվում են նաև շնչարգելությունը և բրոնխիտները: Սոխը լավ ազդեցություն ունի նաև թոքերի վրա. շատերը պնդում են, որ այն օգնում է օրգանիզմին պայքարել թոքաբորբի եւ, նույնիսկ, թոքախտի դեմ:
Ժամանակակից բժշկության մեջ սոխն առաջին հերթին օգտագործվում է որպես խորխաբեր: Այն նաև օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների և բորբոքային պրոցեսների կանխման համար:
Այն նաև սպանում է աղիներում գտնվող ճիճուներին եւ այլ մակաբույծներին, լավացնում է մարսողությունը և օգնում կարգավորել քաշն ու կանխել գիրությունը:
Սոխը լավ է նաև սրտանոթային համակարգի համար: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և ճնշումը, մաքրում է արյունը եւ առողջացնում զարկերակները` կանխելով մի շարք սրտանոթային հիվանդություններ, որոնց թվում` աթերոսկլերոզը:
Այս ամենը իհարկե շատ լավ է, բայց հաճախ շատ դժվար է համակերպվել սոխի ոչ այնքան հաճելի հոտի հետ: Հենց այս հանգամանքն է ոմանց հեռու պահում այդքան շատ օգտակար հատկանիշներ ունեցող սոխից: