Ադրբեջանը հայտնում է սահմանապահի մահվան մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) զինծառայող է մահացել։ Այդ մասին հայտնել է ՊՍԾ մամուլի ծառայությունը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
Նշվում է, որ դեկտեմբերի 19-ին Պետական սահմանապահ զորքերի «Գուբադլի» սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ դիբիզիայի զինծառայող Հասրաթով Հայալ Ազիմ օղլուի վիճակը կտրուկ վատացել է։
Չնայած այն հանգամանքին, որ զինծառայողին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նրան անմիջապես հոսպիտալացրել են, զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։