Ո՞ր երկրի քաղաքացիների համար է հեշտացվելու ՌԴ քաղաքացիություն ստանալը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիներին ՌԴ քաղաքացիություն տալու գործընթացի հեշտացման մասին։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Հրամանագրից բխում է, որ Բելառուսի 18 տարին լրացած աշխատունակ քաղաքացիները կարող են դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ առանց հաշվի առնելու կացության թույլտվություն ստանալու պահից Ռուսաստանում նրանց գտնվելու ժամկետը, ռուսաց լեզվի, պատմության և երկրի օրենսդրության հիմունքների իմացության։
Երկրում բնակության սահմանված ժամկետին համապատասխանելը (հինգ տարի) և հայտ ներկայացնելիս Ռուսաստանի պատմության և օրենսդրության իմացությունը պարտադիր չեն լինի Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիների համար:
Սակայն նրանց համար կշարունակի գործել ռուսաց լեզվի իմացության պահանջը։