Մանրամասներ Գյումրու «չոր նավահանգստի» նախագծից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Գյումրիում «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024 թվականի երկրորդ կեսին։
«Կարող եմ տեղեկացնել, որ գրեթե ավարտվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Եթե նախագծի վերջնական հաստատումը ստանանք ներդրումային կոմիտեի կողմից, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսվի շինարարական աշխատանքների փուլը»,- ասել է Քերոբյանը։
Չոր նավահանգստի հայեցակարգը, նշենք, լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է այն երկրների համար, որոնք ելք չունեն դեպի ծով, օրինակ՝ Հայաստանի։ Ըստ էության, չոր նավահանգիստը ոչնչով չի տարբերվում ծովայինից, ո՛չ ենթակառուցվածքային, ո՛չ էլ կոնցեպտուալ առումով։ Տարբերությունն այն է, որ նավերի փոխարեն վագոններ են, երկաթգծեր և բեռնատարներ։