«Mercedes»-ի վարորդը տեղում զոհվել է․ խոշոր ավտովթար՝ Արմավիրում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ»-ին հայտնում են, որ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի մոտ մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել, հոսպիտալացված քաղաքացիներ կան։ Դեպքի վայրից մեզ ասացին, որ բախվել են «Mercedes» եւ «Toyota Camry» մարդատար սեդաններ։
«Mercedes»-ի վարորդը տեղում զոհվել է, դեպքի վայրում գտնվող պարեկները փորձում են պարզել անձի տվյալները։ Նրա մեքենայում գտնվել են 2 ուղեւորներ՝ տղամարդ եւ կին, ովքեր հոսպիտալացվել են Մեծամորի բժշկական կենտրոնում։ Վթարի վայր եկած շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերում «Toyota Camry»-ի վարորդին։
Դեպքի վայր են եկել նաեւ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեց-փրկարարները։
