Թայվանի իշխանությունները կբռնագրավեն այն ֆիրմայի ակտիվները, որը կառուցել Է երկրաշարժից փլված շենքը
ՄիջազգայինԹայվանի Թայնան քաղաքի դատարանը հանձնարարել Է սառեցնել եւ բռնագրավել 2,17 միլիոն դոլար գումար, որը պատկանում Է երկրաշարժի հետեւանքով փլված 17-հարկանի շենքի կառուցող ֆիրմայի ղեկավարին եւ նրա մի քանի օգնականների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությա նը:
Թայվանի դատախազությունն ավելի վաղ կալանավորել Է Golden Dragon Building-ի՝ երկրաշարժի հետեւանքով փլված շենքի կառուցող ֆիրմայի ներկայացուցիչներին: Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ բազմահարկ շենքի քանդվելու պատճառ կարող Էին դառնալ դրա շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները:
Թայնանի դատարանը որոշել Է, որ ընկերության ղեկավար Լին Մինհուեյի եւ նրա երեք օգնականների ակտիվները պետք Է սառեցվեն եւ առգրավվեն:
Փետրվարի 5-ին Թայվան կղզու հարավային մասում տեղի Է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 23:57-ին (տեղական ժամանակով շաբաթ օրվա 03:57-ին) Յուցզին քաղաքից 25 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Երկրաշարժի հետեւանքով առանձնապես տուժել Է Թայնան քաղաքը:
Վերջին տվյալներով, ինչպես հաղորդել Է Taiwan.cn լրատվական կայքը, երկրաշարժի զոհ Է դարձել 95 մարդ, եւս 29 մարդու ճակատագիրն անհայտ Է մնում: Երկրաշարժի հետեւանքով 550 մարդ վիրավորվել Է, նրանցից 71-ը նախկինի պես գտնվում Է հիվանդանոցում: Փրկարարական գործողությունը շարունակվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: