Արցախից տեղահանված բուժաշխատողներից 180-ն աշխատանքի են անցել ՀՀ բուժհաստատություններում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ բուժհաստատություններում այս պահի դրությամբ աշխատանքի է անցել 180 արցախցի բուժաշխատող։ Տեղեկությունը կառավարության ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Նրա խոսքով` պետպատվերի շրջանակում վերապատրաստվել է 761 արցախցի բուժաշխատող, որոնցից 212–ը` ավագ, 549–ը` միջին օղակի բուժաշխատող։
Ջումալյանը նաև նշեց, որ այս պահի դրությամբ առաջնային օղակում հաշվառված են ավելի քան 64 000 բռնի տեղահանված անձինք, որոնք պլանային կարգով կարող են օգտվել բուժծառայություններից։